ՀՅԴ այլընտրանքային ժողով

    • Քաղաքականություն - Կիրակի, 24 Հունիսի 2012, 23:14

ՀՅ Դաշնակցությունը անհամբեր եւ հույսով սպասում է Հայաստանի Գերագույն մարմնի ժողովին, որի հետ են կապվում կուսակցության ապագայի մասին շատ պատկերացումներ: Որքան հայտնի է, Գերագույն մարմինը նույնիսկ ներկայիս կազմով որոշ սկզբունքային որոշումների հարցում բնավորություն է ցուցաբերել եւ ազդանշան է տվել կուսակցության անդամներին քաղաքականությունը վերանայելու մտադրության մասին:

Դա, անշուշտ, արտահայտում է կուսակցության տրամադրությունները եւ ձգտումը՝ գնահատական տալ վերջին տասնամյակում տեղի ունեցածին: Միեւնույն ժամանակ, Գերագույն մարմնի ժողովն ինքնին չի կարող կուսակցության մեջ նոր դրվածք հաստատել եւ վերանայել կուսակցական քաղաքականությունը: Անշուշտ, կուսակցությունը սպասում է Ընդհանուր ժողովի առավել արմատական որոշումներ, որի ժամանակ էլ պետք է լուծել առավել կարեւոր հարցերը:

Իհարկե, նախեւառաջ, պետք է ընտրել ՀՅԴ քաղաքական նոր ղեկավարություն, առանց որի անհնար է իրականացնել «ներկուսակցական հեղափոխություն»: Կուսակցության ներկայիս ղեկավարությունը բավական շփոթված է եւ զգուշանում է նույնիսկ ԳՄ ժողովից, չխոսելով արդեն Ընդհանուր ժողովի մասին: Այդ պատճառով էլ կուսակցական որոշակի շրջանակներում հասունանում է Երեւանում այլընտրանքային ժողով անելու գաղափարը, եթե ՀՅԴ ներկայիս ղեկավարությունը փորձի ԳՄ սպասվող ժողովը ենթարկել իր անձնական շահերին:

  1. Անգլիայում հակաիսլամական ելույթներ են տեղի ունեցել
    Լոնդոնի Վուլվիչ շրջանում՝ զինվորականի սպանության վայրում, որը որակվել է որպես ահաբեկչություն, զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել:
    08:48 23/05/2013
  2. Forbes. Աշխարհի 100 ամենաազդեցիկ կանայք
    Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց ցուցակը:
    21:24 22/05/2013
  3. ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը ուսումնասիրել է Հայաստանի շերտաքարային գազի պաշարները
    ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության ներկայացուցիչները Հայաստան են այցելել շերտաքարային գազի պաշարներն ուսումնասիրելու նպատակով:
    18:41 22/05/2013
  4. Ռուսաստանը Հայաստանի գազի գինը որոշել է այլ երկրների հետ բանակցելուց հետո
    Գազի գնի բարձրացման մասին արված հայտարարությունը ընտրությունների հետ կապ չունի:
    18:07 22/05/2013
  5. «Ձեզ այնքան կծեծեն, որ կարտագաղթեք, տղերք»
    «Այս երկու օրերին այնպիսի կրկեսային հնարքներ տեսանք այստեղ, որ ցնցված եմ»,- հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը:
    16:28 22/05/2013
  6. Սեյրան Օհանյանը մեկնել է Մոսկվա
    Մասնակցելու «Եվրոպական անվտանգության ռազմաքաղաքական ասպեկտները» խորագրով միջազգային համաժողովին:
    15:57 22/05/2013
  7. Լիբանանում բախումներ են տեղի ունեցել Բաշար Ասադի կողմնակիցների ու հակառակորդների միջեւ
    Լիբանանի Տրիպոլի քաղաքում բախումներ են տեղի ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների ու հակառակորդների միջեւ:
    14:06 22/05/2013
  8. Ցեղասպանության ճանաչման 227-րդ բանաձեւը ԱՄՆ ներկայացուցիչների պալատում
    Նոր 227-րդ բանաձևը կոչ է անում Նախագահին աշխատել անաչառ, կառուցողական, կայուն և ամուր հայ-թուրքական հարաբերությունների ստեղծման ուղղությամբ
    13:55 22/05/2013
  9. Բաքուն Մոսկվայի օգնությամբ փորձում է մի բան պոկել Ղարաբաղից
    Երեկ Մոսկվայում Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների մամուլի ասուլիսը մի շարք նրբություններ է ի հայտ բերել
    12:31 22/05/2013
  10. Նալբանդյանը Օքսֆորդում ելույթ է ունեցել
    Մայիսի 21-ին Միացյալ Թագավորություն այցելության շրջանակներում, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ծավալուն ելույթով
    11:40 22/05/2013