Եգիպտոսի շրջանային դատարանը կքննի «Մուսուլման եղբայրներ» շարժումը լուծարելու, դրա բոլոր գրասենյակները փակելու, ֆինանսական միջոցները առգրավելու վերաբերյալ հայցը, գրում են եգիպտական լրատվամիջոցները:
Հայցը ներկայացրել է իրավաբան Շահատա Մուհամմադ Շահատան, ով պահանջել է Եգիպտոսի վարչապետ Քամալ ալ-Գանզուրիից, նախարարների կաբինետի անդամներից, շարժման առաջնորդ Մուհամմադ Բադիայից, «Մուսուլման եղբայրների» թեկնածու Մուհամմադ Մուրսիից լուծարել «Մուսուլման եղբայրները» որպես անօրինական կազմակերպություն եւ խոչընդոտել նրա գործունեությանը:
Հայցում պնդվում է, որ «Մուսուլման եղբայրները» անօրինական գործունեությամբ է զբաղվում դեռեւս 1930-ական թվականներից՝ հաշվի առնելով, որ այն 60 տարիների ընթացքում արգելված է եղել: Բացի այդ, «Մուսուլման եղբայրները», հանդիսանալով հասարակական ոչ առեւտրային միավորում, չի ձեւակերպվել Եգիպտոսի օրենքներին համապատասխան եւ իր գործունեության մասին փաստաթղթեր չի ներկայացնել պետական մարմիններին: Շահատան նշել է, որ ցանկացած ոչ առեւտրային միավորում, որը չի հետեւում համապատախան օրենքին, ենթակա է լուծարման:
Ի դեպ, հունիսի 16-17-ին Եգիպտոսի նախագահական ընտրություններում, ոչ պաշտոնական տվյալների համաձայն, հաղթել է «Մուսուլման եղբայրների» թեկնածու Մուհամմադ Մուրսին:
