Foreign Policy. ԿԳԲ ամենահաջողակ գործակալը դարձել է Ռուսաստանի նախագահ

    • Քաղաքականություն - Երկուշաբթի, 18 Հունիսի 2012, 17:26

Ամերիկյան Foreign Policy պարբերականը հետազոտություն է անցկացրել՝ ուսումնասիրելով ՊԱԿ-ի (КГБ) ամենահայտնի գործակալների կենսագրությունները եւ փորձելով պարզել, թե ինչ ճակատագրի են նրանք արժանացել:

Պարզվել է, որ նախկին բոլոր չեկիստները ունեցել են կյանքի անփառունակ կամ ողբերգական ավարտ: Բացառություն է կազմում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Պուտինը, որպես ՊԱԿ-ի գործակալ, 15 տարի աշխատել է Արևելյան Գերմանիայում: Նա հասել է մինչև փոխգնդապետի կոչման, իսկ 1990 թվականին վերադարձել է Ռուսաստան: 1998 թվականին դարձել է Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն, այնուհետև երկրի վարչապետ, նախագահ և այդպես շարունակ:

Մյուս ՊԱԿ-ականների ճակատագիրն ամենեւին էլ լավ չի դասավորվել: Կրեմլի հետ տարաձայնությունները բախտորոշ են դարձել Բորիս Կարպիչկովի ճակատագրի համար: Նա 1984 թվականին աշխատել է Լատվիայում, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո մտել է Լատվիայի հատուկ ծառայություններ և դարձել կրկնակի գործակալ: Լատվիացիների կողմից բացահայտվելուց հետո նա վերադարձել է Ռուսաստան, սակայն 1990-ական թվականների կեղծ անձնագրով մեկնել Մեծ Բրիտանիա:

Օլեգ Լյալինը, որը 1960-ական թվականներից աշխատել է Լոնդոնում` խորհրդային առևտրային ներկայացուցչության հովանու ներքո, հայտնի է նրանով, որ հրահրել է Արևմուտքից խորհրդային դիվանագետների ամենազանգվածային արտաքսումը. ավելի քան 100 խորհրդային դիվանագետ արտաքսվել է Մեծ Բրիտանիայից լրտեսության կասկածանքով: Լյալինն ունեցել է դժբախտ կյանք, մահացել է 1995 թվականի երկարատև հիվանդությունից հետո, ընդ որում մինչև հիմա հայտնի չէ, թե ինչ հիվանդություն է եղել և որտեղ է նա ապրել իր կյանքի վերջին տարիները:

Օլդրիջ Էյմսը 9 տարի շարունակ խորհրդային «խլուրդն» էր ԿՀՎ-ում: Հետախուզությունում իր կարիերան նա սկսել է 1962 թվականին: 1994 թվականին նրան բռնել են և դատապարտել  ցմահ ազատազրկման:

Գեներալ-մայոր Կալուգինը ՊԱԿ-ից հեռաանալուց հետո 1990 թվականին տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ ստացել է քաղաքական փախստականի կարգավիճակ և քաղաքացիություն: 2002 թվականին Ռուսաստանում Կալուգինը հեռակա դատապարտվել է պետության դավաճանության հոդվածով, զրկվել  զինվորական կոչումից, անհատական թոշակից և ԽՍՀՄ 22 պարգևից: Նա դատապարտվել է 15 տարվա ազատազրկման:

  1. Նալբանդյանը Օքսֆորդում ելույթ է ունեցել
    Մայիսի 21-ին Միացյալ Թագավորություն այցելության շրջանակներում, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ծավալուն ելույթով
    11:40 22/05/2013
  2. Իրանում չեն գրանցել նախագահի պաշտոնի գլխավոր հավակնորդներին
    Իրանում մայիսի 21-ին հայտարարվել է հունիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուների ցուցակը:
    10:39 22/05/2013
  3. Կոնգրեսի բանաձևը հետապնդում է ոչ թե Ցեղասպանության ճանաչում, այլ ճշմարտություն և արդարություն
    Առաջարկվող բանաձևը կոչ է անում նախագահ Օբամային «աշխատել հայ-թուրքական արդար, կառուցողական և մնայուն հարաբերությունների բարելավման ուղղությամբ:
    08:30 22/05/2013
  4. ԱՄՆ Սենատի հանձնաժողովը թույլատրել է զենք մատակարարել Սիրիայի ապստամբներին
    ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովը մայիսի 21-ին թույլատրել է զենք մատակարարել Սիրիայի ապստամբներին:
    08:22 22/05/2013
  5. Լավրովն արդարացնում է Հայաստանի շրջափակումը
    Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը արդարացնում է Հայաստանը շրջափակելու Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքականությունը:
    18:45 21/05/2013
  6. Բայց մանդատը վայր չդրեցին
    ՀԱԿ հայտարարությունը. հնչեցվել է Հայ Ազգային Կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կողմից ԱԺ 2013թ. մայիսի 21-ի նիստում
    18:12 21/05/2013
  7. Կրեմլը ընդդեմ Ղարաբաղի միջազգային ճանաչման
    Եթե իշխանության դեպքում պարզ է, թե ինչով է պայմանավորված լռությունը, ապա ընդդիմության դեպքում ամեն ինչ առավել քան նողկալի է:
    17:08 21/05/2013
  8. Լավրով. Եվրատեսիլում Ռուսաստանի ձայների գողացումն անպատասխան չի մնա
    Երբ մեր մասնակցից 10 միավոր են խլել, դա չի ուրախացնում նախեւառաջ այն տեսանկյունից, թե ինչպես է կազմակերպվել այդ միջոցառումը:
    13:49 21/05/2013
  9. Հուլիսի 6-ից կգործի Բեյրութ-Երեւան օդային կապը
    Հուլիսի 6-ից Լիբանանյան ավիաուղիները սկսում են շաբաթը երկու անգամ թռիչքներ իրականացնել Բեյրութ-Երևան ուղղությամբ:
    13:45 21/05/2013
  10. Ռուսաստանն ու Ադրբեջանը նոր համաձայնագիր են մշակում նավթի տրանզիտի վերաբերյալ
    Ռուսաստանն ու Ադրբեջանը կարող են նոր համաձայնագիր կնքել Կասպից ծովից Նովոռոսիյսկ նավթի տրանզիտի վերաբերյալ:
    13:31 21/05/2013