ԱՄՆ պաշտպանության նախարարությունում առաջին անգամ անցկացվելու են միջոցառումներ, որի նպատակն է աջակցել միասեռականներին, բիսեքսուալների և տրանսսեքսուլաներին: Այս մասին հայտնում է CNN-ը` հղում կատարելով Պենտագոնի հայտարարությունը:
Այսպես կոչված գեյ-շքերթը տեղի է ունենալու այս ամսվա ընթացքում, սակայն չի հաղորդվում կոնկրետ ամսաթիվը: Հայտնի է միայն, որ միջոցառմանը մասնակցելու են նախարարության բարձրաստիճան աշխատակիցները:
Ըստ The Washington Post-ի ունեցած տեղեկությունների, խոսքը գնում է նմանատիպ ակցիայի մասին, որը Պենտագոնն անցկացրել էր ռասսային և էթնիկ խմբերի աջակցության համար: Հունիսի 15-ի առավոտյան Պենտագոնի կայքում նախատեսել են տեղակայել պաշտպանության նախարար Լեոն Պանետայի տեսաուղերձը:
Սպասվում է, որ նա շնորհակալություն է հայտնելու սեռական փոքրամասնության ներկայացուցիչներին իրենց ծառայության համար և շնորհավորելու է բանակին` բացահայտ միասեռականների նկատմամբ ծառայության արգելքը հանելու կապակցությամբ:
