British Petroleum-ի անցկացարծ հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ նավթի ապացուցված պաշարների ծավալով աշխարհում առաջատարը Վենեսուելան է, որը շրջանցել է Սաուդյան Արաբիային: «Համաշխարհային էներգետիկայի վիճակագրական տեսության» մեջ նշվում է, որ 2011թ ավարտին Վենեսուելայի պաշարները կազմում էին 296,5 մլրդ բարել կամ համաշխարհային պաշարների 17,9%-ը:
Սաուդյան Արաբիայի պաշարները կազմում են 265,4 մլրդ բարել: Ռուսաստանն ունի 88,2 մլրդ բարել նավթ, ինչը կազմում է համաշխարհային ծավալի 5,3%-ը: Միեւնույն ժամանակ Ռուսաստանն աշխարհում նավթի խոշորագույն արդյունահանողն է: 2011թ տվյալներով, նավթի համաշխարհային պաշարներն աճել են 1,9%-ով՝ կազմելով 1,65 տրիլիոն բարել: Մերձավոր Արեւելքը մնում է նավթային պաշարներով ամենահարուստ տարածաշրջանը՝ 795 մլրդ բարել կամ համաշխարհային պաշարների 48,1%-ը:
