Չինաստանի դեսպանը վարչապետին է փոխանցել Չինաստանի պետական խորհրդի նախագահի շնորհավորանքները

    • Քաղաքականություն - Չորեքշաբթի, 13 Հունիսի 2012, 18:12

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին: Դեսպանը Տիգրան Սարգսյանին է փոխանցել Չինաստանի պետական խորհրդի նախագահ Վեն Ցզյա Բաոին շնորհավորական ուղերձը՝ ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնում վերանշանակվելու և խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության հաղթանակի կապակցությամբ, ասվում է կառավարության հաղորդագրության մեջ:

Ուղերձում ասված է.

«Ձեզ եմ հղում իմ անկեղծ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքները՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերա­նշանակվելու կապակցությամբ:

Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո 20 տարիներ շարունակ հայ-չինական հարաբերությունները զարգանում են շարունակական, առողջ և կայուն ուղով: Կողմերի միջև բարձր մակարդակներում պահպանվում են շփումները, անշեղորեն խորանում է քաղաքական փոխվստահությունը, կողմերն աջակցում են միմյանց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող կարևորագույն հարցերում, մեծ արդյունքների են հասել առևտրի, ենթակառուցվածքների, մշակույթի, կրթության և այլ ոլորտներում համագործակցության հարցերում, առկա են սերտ կապեր և փոխգործակցություն միջազգային և տարածաշրջանային հարցերում: Համագործակցության երկկողմ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումն ամրապնդել է երկու երկրների ժողովուրդների բարեկամությունն ու փոխըմբռնումը և ի հայտ է բերել երկկողմ համագործակցության նոր հետաքրքրություններ:

Չինաստանի կառավարությունը մեծ կարևորություն է տալիս հայ-չինական հարաբերություններին և Հայաստանը ընդունում է որպես մեծ բարեկամ և լավ գործընկեր: Ձերդ գերազանցություն, չինական կողմը բարձր է գնահատում Ձեր մեծ ներդրումը և աջակցությունը հայ-չինական հարաբերությունների և երկկողմ գործարար միջավայրի զարգացման գործում:

Նշելով հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, ես պատրաստ եմ Ձեզ հետ միասին ջանքեր գործադրել հայ-չինական հարաբերությունների և բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցության հարցերում նոր հաջողություններ գրանցելու ուղղությամբ:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք Ձեր աշխատանքում»:

  1. Նալբանդյանը մեկնում է Մեծ Բրիտանիա
    Մայիսի 20-21-ը Միացյալ Թագավորության արտաքին գործերի քարտուղար Ուիլյամ Հեյգի հրավերով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Լոնդոն։
    15:11 18/05/2013
  2. Հայաստանի արտգործնախարարը մասնակցեց Վիշեգրադյան քառյակի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը
    Հանդիպմանը քննարկվեցին Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության արձանագրած արդյունքները
    11:37 18/05/2013
  3. Հայաստանի արտգործնախարարի հանդիպումները Ստրասբուրգում
    Էդվարդ Նալբանդյանի առաջին հանդիպումը Եվրախորհրդի նախորդ նախագահող Անդորրայի ԱԳ նախարար Ժիլբերտ Սաբոյա Սունյեի հետ էր։
    10:52 18/05/2013
  4. Մահացել է Արգենտինայի նախկին դիկտատորը
    88 տարեկանում կյանքից հեռացել է Արգենտինայի նախկին դիկտատոր Խորխե Վիդելը:
    20:09 17/05/2013
  5. Միգրանտներն այսուհետ ծառայելու են ռուսական բանակում
    Ռուսաստանի Պետդուման բանակում ծառայության մասին օրենքում փոփոխություն է մտցրել, որի համաձայն` միգրանտները նույնպես պարտավոր են ծառայել ռուսական բանակում:
    20:00 17/05/2013
  6. Համանախագահները հանդիպել են Նալբանդյանի ու Մամեդյարովի հետ
    ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) եւ Յան Քելլին (ԱՄՆ) մայիսի 17-ին Կրակովում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ:
    19:23 17/05/2013
  7. Տարածքների «հանձնման» հարցը հանվե՞լ է կարգավորման նախագծից
    Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը կհանդիպեն ԵՄ Արեւելյան գործընկերության եւ Վիշեգրադյան երկրների ԱԳ նախարարների հանդիպման համատեքստում:
    18:30 17/05/2013
  8. Արեւմուտքն առաջարկում է սկսել Սամվել Ալեքսանյանից
    Երեւանի Ավագանու ընտրություններով կարծես ավարտվեց Հայաստանի քաղաքական զարգացման մի ողջ փուլ:
    16:28 17/05/2013
  9. Հայաստանի դրոշը բարձրացվեց Ստրասբուրգի քաղաքապետարանի առջև
    Ստրասբուրգի քաղաքապետարանի առջև տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը
    15:08 17/05/2013
  10. Սիրիացի փախստականների թիվը գերազանցել է 1.5 միլիոնը
    ՄԱԿ Փախստականների հարցերով գործակալությունը հայտարարել է, որ գրանցված կամ գրանցման սպասող սիրիացի փախստականների թիվը գերազանցել է 1.5 միլիոնը:
    14:04 17/05/2013