ՄԱԿ-ում 1-ին անգամ Սիրիայի դեպքերը քաղաքացիական պատերազմ են անվանել

  • Քաղաքականություն - Չորեքշաբթի, 13 Հունիսի 2012, 13:27

Խաղաղարար գործողությունների գծով ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Էրվե Լադսուն հայտարարել է, որ Սիրիայի իրադարձությունները կարելի է քաղաքացիական պատերազմ անվանել, գրում է korrespondent.net-ը:

Լադսուի խոսքով, սիրիական կառավարությունը կորցրել է վերահսկողությունը մի շարք տարածքների վրա եւ այժմ փորձում է հետ բերել: «Կապույտ բերետավորների» հրամանատարը նշել է, որ վերջին ժամանակներս հակամարտության բնույթը փոփոխվել է. աճել է բռնության մակարդակը, իշխանությունները սկսել են տանկերից ու հրետանուց բացի նաեւ ուղղաթիռներ օգտագործել, իսկ ընդդիմությունն էլ լուրջ դիմադրություն է ցույց տալիս նրանց:

Հիշեցնենք, որ Բաշար Ասադի վարչակարգի դեմ հակակառավարական գործողությունները սկսվել են 2011թ մարտին: ՄԱԿ տվյալներով, հակամարտության հետեւանքով արդեն 15 հազար մարդ է զոհվել:

Ամենաընթերցվածը