Ն. Զոհրաբյան. Ուրիշի հաշվին նվեր չեն տալիս

    • Քաղաքականություն - Շաբաթ, 09 Հունիսի 2012, 15:16

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի համար սկզբունքային է, որ Արմեն Ռուստամյանն ու Զարուհի Փոստանջյանը մնան ԵԽԽՎ նոր պատվիրակության կազմում, եւ Հարությունյանն առաջարկել է ԱԺ նախագահին Հայ Ազգային Կոնգրեսին ԵԽԽՎ պատվիրակությունում տեղ տալ՝ ԲՀԿ-ի երկու քվոտաներից մեկը վերցնելով։

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով այս լուրերին, տեսակետ հայտնեց. «Անկեղծ ասած՝ տեղյակ չեմ Դավիթ Հարությունյանի ցանկություններին եւ չեմ կարծում, որ այնպիսի լուրջ կառույցում, ինչպիսին երկրի խորհրդարանն է, որոշումները պիտի կայացվեն ցանկություններով ու համակրանքներով։ Բարգավաճ Հայաստան խմբակցությունը ԵԽԽՎ պատվիրակությունում ունի երկու անդամ՝ մեկ հիմնական եւ մեկ փոխարինող կազմում, եւ առնվազն հասկանալի չէ լինի, որ այժմ արդեն 37 անդամ ունեցող խմբակցության քվոտան այդ պատվիրակությունում պակասեցվի։ Հասկանալի է, որ մեզ համար դա չի կարող լինել ընդունելի։ Եւ, ի վերջո, չպետք է մոռանալ, որ ԵԽԽՎ ազգային պատվիրակությունները կազմվում են՝ հաշվի առնելով Վեհաժողովի հիմնարար սկզբունքներն ու պահանջները, եւ կարծում եմ, որեւէ մեկը չի կասկածում, որ մենք այդ կանոններին հրաշալի տեղեկացված ենք։ Ուստի, հուսով եմ, որ ԱԺ նախագահը ճիշտ որոշում կկայացնի։ Իսկ եթե Դավիթ Հարությունյանը, ինչպես դուք եք պնդում, որոշել է նվերներ տալ, ապա նվերներ ուրիշի հաշվին չեն տալիս։ Դա առնվազն քաղաքավարի չէ։ Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա վերջինիս ներգրավվածության տոկոսը խորհրդարանում տալիս է իրավունք՝ լինելու ԵԽԽՎ կազմում։ Մնացածին տրվելիք նվերների մասով թույլ տվեք ձեռնպահ մնալ եւ այս պահին կարծիք չհայտնել»:

  1. Forbes. Աշխարհի 100 ամենաազդեցիկ կանայք
    Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց ցուցակը:
    21:24 22/05/2013
  2. ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը ուսումնասիրել է Հայաստանի շերտաքարային գազի պաշարները
    ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության ներկայացուցիչները Հայաստան են այցելել շերտաքարային գազի պաշարներն ուսումնասիրելու նպատակով:
    18:41 22/05/2013
  3. Ռուսաստանը Հայաստանի գազի գինը որոշել է այլ երկրների հետ բանակցելուց հետո
    Գազի գնի բարձրացման մասին արված հայտարարությունը ընտրությունների հետ կապ չունի:
    18:07 22/05/2013
  4. «Ձեզ այնքան կծեծեն, որ կարտագաղթեք, տղերք»
    «Այս երկու օրերին այնպիսի կրկեսային հնարքներ տեսանք այստեղ, որ ցնցված եմ»,- հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը:
    16:28 22/05/2013
  5. Սեյրան Օհանյանը մեկնել է Մոսկվա
    Մասնակցելու «Եվրոպական անվտանգության ռազմաքաղաքական ասպեկտները» խորագրով միջազգային համաժողովին:
    15:57 22/05/2013
  6. Լիբանանում բախումներ են տեղի ունեցել Բաշար Ասադի կողմնակիցների ու հակառակորդների միջեւ
    Լիբանանի Տրիպոլի քաղաքում բախումներ են տեղի ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների ու հակառակորդների միջեւ:
    14:06 22/05/2013
  7. Ցեղասպանության ճանաչման 227-րդ բանաձեւը ԱՄՆ ներկայացուցիչների պալատում
    Նոր 227-րդ բանաձևը կոչ է անում Նախագահին աշխատել անաչառ, կառուցողական, կայուն և ամուր հայ-թուրքական հարաբերությունների ստեղծման ուղղությամբ
    13:55 22/05/2013
  8. Բաքուն Մոսկվայի օգնությամբ փորձում է մի բան պոկել Ղարաբաղից
    Երեկ Մոսկվայում Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների մամուլի ասուլիսը մի շարք նրբություններ է ի հայտ բերել
    12:31 22/05/2013
  9. Նալբանդյանը Օքսֆորդում ելույթ է ունեցել
    Մայիսի 21-ին Միացյալ Թագավորություն այցելության շրջանակներում, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ծավալուն ելույթով
    11:40 22/05/2013
  10. Իրանում չեն գրանցել նախագահի պաշտոնի գլխավոր հավակնորդներին
    Իրանում մայիսի 21-ին հայտարարվել է հունիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուների ցուցակը:
    10:39 22/05/2013