Սիրիայի հարցով ՄԱԿ և ԱՊԼ հատուկ բանագնաց Քոֆի Անանը և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հանդիպման ժամանակ քննարկել են Սիրիայում իշխանության փոխանցման հարցը: Ինչպես հայտնում է Ինտերֆաքսը, այս մասին հայտարարել է պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Վիկտորյա Նուլանդը:
«Հանդիպման մի մասը նվիրված էր քաղաքական փոխանցման (Սիրիայում) միասնական ռազմավարության ստեղծմանը և խաղաղ կարգավորման պլանի վերաբերյալ միջազգային համաձայնություն ձեռքբերելու կարևորությանը, որը կարող է հաջողության հասնելու հնարավորություններ ունենալ»,-լրագրողներին ասել է Նուլանդը:
Նա նաև նշել է, որ և՛ ԱՄՆ-ն, և՛ Անանը ձգտում են Սիրիայի հարցով համագործակցել Ռուսաստանի հետ:
