Ամենայն հավանականությամբ, երեւանյան մտավորականության ներկայացուցիչներից մեկը, ով ներկայում հայտնվել է աղբանոցում, կհիշի, որ 90-ականների սկզբին ինչ որ մեկը փորձել է ուշադրություն հրավիրել Իսրայելի ծրագրավորված հակահայկական եւ հայատյաց քաղաքականության վրա: Այն ժամանակ ՀՀՇ կերակրամանին կպած «ժողովրդավարության» գարշելի կողմնակիցները, ովքեր սնապարծում էին իրենց զտված հայերենով, ծաղրում էին իբր իսրայելական թեմայի գաղափարական ուղղվածությունն եւ ցիկլայնությունը:
Հետաքրքիր է, ինչ տպավորություն ունեն Հայաստանի կենսական շահերի նկատմամբ Իսրայելի քաղաքականությունից ու գործողություններից անտեղյակները: Իսրայելը ոչ միայն լայնածավալ ռազմական մատակարարումներ է անում Ադրբեջանին, այլեւ միջազգային մասշտաբով հակահայկական քաղաքականություն է իրականացնում: Հիշում եմ, մինչեւ ղարաբաղյան շարժման զանգվածային փուլը, եթե չեմ սխալվում 1987 թ., ֆրանսիական «Լիբերասիոն» թերթում հոդված էր հրապարակվել, որտեղ կոչ էր արվում Հայաստանին եւ հայերին ամեն ինչում հետեւել Իսրայելին՝ գտնվելով նրա շահերի ուղեծրում:
Պատկերացնում եմ, թե ինչպիսին կլիներ Հայաստանի ճակատագիրը, եթե ՀՀՇ իշխանությունը մնար եւս մի քանի տարի, եւ ստիպված կլինեինք նվազագույնը հաշվի առնել Իսրայելի շահերը: Ներկայում Իսրայելը գտնվում է ծայրահեղ բարդ իրավիճակում. հայտնվելով միջազգային քաղաքական շրջափակման մեջ եւ չկարողանալով ստանալ իր նախկին գործընկերների աջակցությունը, փորձում է հարաբերություններ ձեւավորել «երրորդ կարգի» պետությունների, նախեւառաջ, Ադրբեջանի հետ:
Մերձավոր Արեւելքի եւ Եվրասիայի հսկայական տարածքում Ադրբեջանը եւ Վրաստանը դարձել են այն քիչ պետությունները, որոնք պատրաստ են Իսրայելին ցանկացած ծառայություն մատուցել: Ես բազմիցս լսել եմ իսրայելցի քաղաքագետներից, որ այժմ Իսրայելն ապրում է այսօրվա օրով, եւ շատ առումներով իներցիայով է գոյատեւում: Նման պետությունը չի կարող վտանգավոր չլինել, եւ այն այդպիսին է ողջ տարածաշրջանի համար:
Ադրբեջանին զենք են մատակարում մի շարք պետություններ, այդ թվում Ռուսաստանը եւ նրա գործընկերները, սակայն միայն երկու պետություն՝ Իսրայելը եւ Թուրքիան, ոչ միայն սպառազինությունների մատակարում են իրականացնում, այլեւ աջակցում են նրան ողջ աշխարհում, համաշխարհային քաղաքականության գլխավոր կենտրոններում, այդ թվում Մոսկվայում: Մինչ այժմ Իսրայելի տվյալ գործունեությունը, եւ ինչպես ընդունված է նրբորեն անվանել, «Իսրայելի ընկերները» ԱՄՆ-ում, Եվրոպայում եւ Ռուսաստանում, անհրաժեշտ գնահատական չեն ստացել: Հայաստանն այդպես էլ միջազգային մակարդակով ոչ մի հայտարարություն չի արել:
Կարելի է վստահ լինել, որ Իսրայելը կարեւոր դեր կխաղա Մերձավոր Արեւելքում եւ Կովկասում պատերազմ բորբոքելու գործում: Իհարկե, Հայաստանի վերաբերյալ Իսրայելի խնդիրները կապված են ոչ միայն այդ տարածաշրջաններոմ նրա շահերի հետ: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը համաշխարհային կազմակերպված հրեականության ազգային շահերի համար դարձել է սպառնալիք:
Պետք է հասկանալ, որ հայոց ցեղասպանության հարցով քննարկումները կասկածի տակ են դրել «հակասեմականության ունիվերսալիզմը», որը ներկայացվում է որպես «համաշխարհային պատմության երեւույթ»: Չբացելով այս խնդրի ողջ բարդությունը՝ նշենք միայն այդ ոլորտի մակերեսային հատվածը, այսինքն Իսրայելը եւ Իսրայելի ընկերները միշտ ճիշտ են, իսկ նրանց նկատմամբ քննադատությունն, անկախ ամեն ինչից, հակասեմականություն է:
Այդ թեզը մոտենում է լիակտար ֆիասկոյի, եւ հայկական պահանջները միայն մոտեցնում են այդ զառանցանքի ավարտը, որը նախեւառաջ վտանգավոր է հենց հրեա ժողովրդի համար, եւ հրեաների երիտասարդ սերունդը լավ է հասկանում դա: Ինչ-որ փուլում Հայաստանն, անկասկած, ենթարկեցված էր համաշխարհային քաղաքական խաղի կանոնների մասին կեղծ պատկերացումներին:
Պետք է ասել, որ հայկական սփյուռքն էլ է տարվել միջազգային հարաբերությունների պսեւդո-հարգարժան սխեմաներով, որոնք ստեղծվել են այն ժողովուրդների համար, որոնք դեռեւս ապրում են քաղաքական զարգացման միամիտ շրջանը: Հայաստանի առաջ լուրջ խնդիր է կանգնած Իսրայելի եւ Իսրայելի ընկերների քաղաքականության կապակցությամբ: Վստահ եմ, որ իմ գործընկեր հայ փորձագետներն ուշադրություն կդարձնեն այդ թեմային եւ կաջակցեն դրան նույնիսկ ուշացումով: Կա լուրջ խնդիր, ո՞վ պետք է լուծի այդ խնդիրը:
