Իրանը պատրաստվում է պատերազմի

    • Քաղաքականություն - Հինգշաբթի, 07 Հունիսի 2012, 13:26

Սիրիայի իրադարձությունները և Իրանի ու Արևմուտքի միջև բանակցությունների գործընթացը ցույց են տվել, թե ինչպես է տեղի ունենում ուժերի աստիճանաբար տեղաբաշխումը Առաջավոր, Հարավային և Կենտրոնական Ասիայում, և ինչպիսի տարածաշրջանային բևեռներ են կազմավորվում:

Իրանը և Թուրքիան անկասկած հավակնում են եւ դարձել են այդպիսի «բևեռներ», և այդ երկու երկրների միջև սերտ եւ երկարատև համագործակցության մասին պատրանք այլեւս չի կարող լինել: Նետված է փոխադարձ և սկզբունքային մարտահրավեր, որը կունենա հեռուն գնացող հետևանքներ, ընդ որում ոչ միայն տվյալ տարածաշրջանների համար: Սաուդյան Արաբիան, չնայած պաշտպանական լայնածավալ պատրաստություններին, այդպես էլ չդարձավ ռազմական գերտերություն, այլ դարձավ ընդամենը զենքի պահեստ, որը սաուդացիներն ի վիճակի չեն աբսորբացնել:

Իրանը լրջորեն պատրաստվում է տարածաշրջանային մեծ պատերազմի, և իրանական քաղաքական շրջանակներում արդեն ոչ ոք կասկած չունի տարածաշրջանային լայն դիմակայության վերաբերյալ: Պատերազմի «սահմանափակ սխեմաների» մասին տարատեսական խոսակցությունները մնացել են բարի սպասումներ, և Թեհրանում հասկացել են, թե ինչ է սպասում իրանցիներին: Դրա հետ կապված, Թեհրանը գործնականում բաց հայտարարում է ապագա հնարավոր պատերազմի իր տեսլականի մասին:

Իհարկե, ոչ իրանական ժողովուրդը, ոչ իրանական հանրությունը պատերազմ չեն ուզում և ձգտում են խուսափել դրանից, բայց Իրանի իշխանությունները գիտակցում են, որ տվյալ դեպքում պատերազմը ամենավատ բանը չէ, որ կարող է լինել , և պետք է կռվել, այլապես կարող է տեղի ունենալ ազգային և պետական աղետ:

Ի՞նչ է դրված Իրանի ռազմավարության հիմքում: Իրանը մանրազնին մշակել է ռազմական գործողությունների վարման մի շարք տարբերակներ, առաջին հերթին Հարավային և Հյուսիս-Արևմտյան ուղղություններով, ձեռք է բերվել այնքան զենք ու զինամթերք, որոնք բավական են տարածաշրջանային երկու պատերազմների համար:

Միաժամանակ, կան հանգամանքներ, որոնք պետք է հաշվի առնեն տարածաշրջանի մի շարք երկրներ: Իրանը հետաքրքրված է և կփորձի ռազմական գործողությունների մեջ ներգրավել որքան հնարավոր է շատ պետություններ, լայնածավալ տարածքներ և մասնակիցներ: Դա շատ լավ են հասկանում տարածաշրջանային երկու հիմնական հակառակորդներ Թուրքիան և Սաուդյան Արաբիան:

Հիմա ոչ ոք չի կասկածում, որ Իրանը Մերձավոր Արևելքում շատ ավելի հզոր է, քան Թուրքիան: Եթե հաշվի առնենք, որ Մերձավոր Արևելքի առանցքային ենթատարածաշրջանները «Բարեբեր մահիկի», երկրներն են, այլ ոչ թե Արաբական տարածաշրջանի կամ Մաղրեբի, ապա Իրանի ազդեցությունը շատ ավելի նախընտրելի է երևում: Ինչ-որ չափով, Իրանի ազդեցությունը Մերձավոր Արևելքի տվյալ առանցքային ենթատարածաշրջանում ավելի զգալի է, քան Սաուդյան Արաբիայինը:

Պատերազմի դեպքում, որի կողմերը արդեն որոշված են, Արեւելյան Միջերկրականի, Տիգրիսի և Եփրատի ավազանը և Պարսից ծոցը կդառնան պատմական բախումների ասպարեզ:

Կներգվավվի՞ արդյոք այս պատերազմում Հարավային Կովկասը: Սովորաբար ընդունված է տարածաշրջանը դիտարկել որպես Մերձավոր Արևելքի պատերազմների սցենարներում «ենթակա»: Բայց, մյուս կողմից, արդյոք դա սխալ չէ, և Հարավային Կովկասը կարո՞ղ է դառնալ մերձավոր արևելքի տարածաշրջանային պատերազմների դետոնատորը:

Սև Ծով-Կովկաս-Կասպից Ծովը դարձել են տարածաշրջաններ, որտեղ կարելի կարդալ մերձավարարևելյան պատերազմի կոդավորված սցենարները: Դա թույլ կտա ոչ միայն ամրապնդել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական դիրքերը Եվրասիայում, այլ նաև կապահովի Ռուսաստանի և Մերձավոր Արևելքի միջև արգելապատնեշի ստեղծմանը, հնարավոր է՝ նաև Չինաստանի և Մերձավոր Արևելքի միջև:

Ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ի ռազմական շրջանակներում հասկանում են, որ նախընտրելի կլիներ կրճատել ռազմական գործողությունների տարածքը Պարսից ծոցով և որոշ աշխարհաքաղաքական կետերով: Բայց չի կարելի բացառել, որ ԱՄՆ-ում կան մի քանի ազդեցիկ խմբեր, որոնք կցանկանային օգտվել ստեղծված իրավիճակից և տարածել ռազմական գործողությունները դեպի այլ տարածաշրջաններ:

Բացի դրանից, առաջին հերթին հենց ինքը Իրանը շահագրգռված կլինի լայնացնել ռազմական գործողությունները, որը կարող է դառնալ կարևոր, եթե ոչ որոշիչ ռեսուրս Իրանի ռազմավարության համար: Թեհրանի քաղաքական գործիչները ռազմական գործողություններ չէին ծավալի տարբեր տարածաշրջաններում, չունենալով քաղաքական նպատակներ: Առաջին հերթին խոսքը կարող է լինել սահմանների և պետական եզերքների կոնֆիգուրացիաների փոփոխման մասին:

Տարածաշրջանային մեծ պատերազմի մեջ կարող են ընդգրկվել նվազագույնը 20-30 պետություններ, որը թույլ կտա այդ պատերազմն անվանել Փոքր Համաշխարհային:

  1. Բաքուն Մոսկվայի օգնությամբ փորձում է մի բան պոկել Ղարաբաղից
    Երեկ Մոսկվայում Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների մամուլի ասուլիսը մի շարք նրբություններ է ի հայտ բերել
    12:31 22/05/2013
  2. Նալբանդյանը Օքսֆորդում ելույթ է ունեցել
    Մայիսի 21-ին Միացյալ Թագավորություն այցելության շրջանակներում, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ծավալուն ելույթով
    11:40 22/05/2013
  3. Իրանում չեն գրանցել նախագահի պաշտոնի գլխավոր հավակնորդներին
    Իրանում մայիսի 21-ին հայտարարվել է հունիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուների ցուցակը:
    10:39 22/05/2013
  4. Կոնգրեսի բանաձևը հետապնդում է ոչ թե Ցեղասպանության ճանաչում, այլ ճշմարտություն և արդարություն
    Առաջարկվող բանաձևը կոչ է անում նախագահ Օբամային «աշխատել հայ-թուրքական արդար, կառուցողական և մնայուն հարաբերությունների բարելավման ուղղությամբ:
    08:30 22/05/2013
  5. ԱՄՆ Սենատի հանձնաժողովը թույլատրել է զենք մատակարարել Սիրիայի ապստամբներին
    ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովը մայիսի 21-ին թույլատրել է զենք մատակարարել Սիրիայի ապստամբներին:
    08:22 22/05/2013
  6. Լավրովն արդարացնում է Հայաստանի շրջափակումը
    Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը արդարացնում է Հայաստանը շրջափակելու Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքականությունը:
    18:45 21/05/2013
  7. Բայց մանդատը վայր չդրեցին
    ՀԱԿ հայտարարությունը. հնչեցվել է Հայ Ազգային Կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կողմից ԱԺ 2013թ. մայիսի 21-ի նիստում
    18:12 21/05/2013
  8. Կրեմլը ընդդեմ Ղարաբաղի միջազգային ճանաչման
    Եթե իշխանության դեպքում պարզ է, թե ինչով է պայմանավորված լռությունը, ապա ընդդիմության դեպքում ամեն ինչ առավել քան նողկալի է:
    17:08 21/05/2013
  9. Լավրով. Եվրատեսիլում Ռուսաստանի ձայների գողացումն անպատասխան չի մնա
    Երբ մեր մասնակցից 10 միավոր են խլել, դա չի ուրախացնում նախեւառաջ այն տեսանկյունից, թե ինչպես է կազմակերպվել այդ միջոցառումը:
    13:49 21/05/2013
  10. Հուլիսի 6-ից կգործի Բեյրութ-Երեւան օդային կապը
    Հուլիսի 6-ից Լիբանանյան ավիաուղիները սկսում են շաբաթը երկու անգամ թռիչքներ իրականացնել Բեյրութ-Երևան ուղղությամբ:
    13:45 21/05/2013