ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը շաբաթ մեկնել է Հյուսիսային բևեռային շրջանի մոտ գտնվող նորվեգական Տրոմսյո քաղաք` ներկայացնելու ԱՄՆ շահագրգռվածությունը Եվրոպայի երկրների հետ միասին Արկտիկայի ռեսուրսների մշակման համագործակցության շուրջ: Այս մասին հայտնում է Ռոյթերը:
Տրոմսյո, որտեղ 2012 թվականի սկզբից տեղակայված է Արկտիկայի խորհրդի մշտական քարտուղարությունը, Քլինթոնն այսօր ժամանել է հետախուզական նավով` մայիսի 30-ին սկսված եվրոպական շրջագայության շրջանակում:
«Ռազմավարական տեսանկյունից, Արկտիկան ունի մեծ աշխարհաքաղաքական նշանակություն պետությունների համար, որոնք ձգտում են պաշտպանել սեփական շահերը և ընդլայնել իրենց ազդեցությունը: Մենք մտադիր ենք համագործակցել Նորվեգիայի և Արկտիկական խորհրդի հետ` այս չափանիշների կիրառման և Արկտիկայում գործելու կանոնների համաձայնեցման համար»,-հայտարարել է Քլինթոնը Օսլոյում:
ԱՄՆ Երկրաբանական ծառայությունների (USGS) տվյալներով, Արկտիկայում է գտնվում համաշխարհային նավթի չհետազոտված պաշարների 13%-ը և բնական գազի չհետազոտված պաշարների 30%-ը:
