Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Միթ Ռոմնիի կարողությունը գնահատվում է 250 մլն դոլար: Ինչպես հայտնում է РБК-ն, այս մասին ասվում է քաղաքական գործչի նոր ֆինանսական հաշվետվությունում: Ավելի վաղ Ռոմնիի նախընտրական շտաբը վստահեցնում էր, որ Ռոմնիի կարողությունը գնահատվում է 190-250 մլն դոլար:
Ֆինանսական հաշվետվությունում նաև ասվում է, որ Ռոմնին 2011 թվականին մի քանի տասնյակ միլիոնները ձեռք է բերել բանկային պարտատոմսերի և ներդրումային հիմնադրամների գործունեության շնորհիվ:
