ԵՄ - Հայաստան «Մարդկանց միջև շփումների» ենթակոմիտեի նիստը տեցի ունեցավ Երևանում

    • Քաղաքականություն - Ուրբաթ, 01 Հունիսի 2012, 15:41

2012թ. հունիսի 1-ին Երևանում տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ մարդկանց միջև շփումների` “զբաղվածության և սոցիալական հարցերի, առողջապահության, վերապատրաստման, կրթության և երիտասարդության, մշակույթի, տեղեկատվական հասարակության և աուդիովիզուալ քաղաքականության, գիտության և տեխնոլոգիաների հարցերով” համագործակցության ենթակոմիտեի անդրանիկ նիստը:

Հայկական կողմից նիստը վարում էր ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ տիկին Կարինե Հարությունյանը, իսկ ԵՄ կողմից խմբի ղեկավար, Հարավային Կովկասի երկրների հետ ասոցացման համաձայնագրի բանակցությունների համակարգող պրն. Չեզարե դե Մոնտիսը: Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը:

Նիստին մասնակցում էին ՀՀ ԿԳՆ, աշխատանքի և սոցիալական հարցերի, մշակույթի, երիտասարդության, առողջապահության, էկոնոմիկայի նախարարությունների և մի շարք այլ մարմինների պատասխանատուներ, որոնք ներկայացրեցին Հայաստանում տեղ գտած վերջին զարգացումները, բարեփոխումների ընթացքը և հայկական կողմի սպասելիքները:

Եվրոպական հանձնաժողովի պաշտոնյաները իրենց հերթին ներկայացրեցին ԵՄ քաղաքականության, երկկողմ և բազմակողմ ծրագրերի շրջանակներում համագործակցության նոր հնարավորությունները և գործիքները: Անդրադարձ կատարվեց Տեմպուս, Էրազմուս Մունդուս, Ժան Մոնե գիտա-կրթական ծրագրերին, նորարությունների, տեղեկատվական հասարակության, սոցիալական քաղաքականության, առողջապահության և մի շարք այլ բնագավառներում համագործակցությանը:

  1. Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի արձագանքը Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարման վերաբերյալ
    Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Ադրբեջանի սպառազինությունների ձեռքբերմանը:
    19:20 19/06/2013
  2. Ստոպ, Մոսկվա, պետք չէ ստել
    Ռուսաստանում ադրբեջանական գլխավոր լոբբիստը վարչապետ Մեդվեդեւն է, իսկ Պուտինը, տվյալ դեպքում, երեւի նրա տեղակալը:
    18:57 19/06/2013
  3. Թուրքիայի ոստիկանության արցունքաբեր գազի պաշարները սպառվել են
    Թուրքիայի ոստիկանությունը գրեթե ամբողջությամբ սպառել է արցունքաբեր գազի պաշարները:
    16:59 19/06/2013
  4. Քենեդու հայտնի ելույթից ուղիղ 50 տարի անց Օբաման նույն վայրում կոչ կանի կրճատել միջուկային զինանոցները
    Բեռլինում Բրանդենբուրգյան դարպասների մոտ իր ելույթի ժամանակ նա կոչ է անելու աշխարհին կրճատել միջուկային պոտենցիալը:
    16:48 19/06/2013
  5. Փհենյանը սպառնացել է սպանել Հիտլերի գրքի մասին լուրեր տարածողին
    Մենք մտադիր ենք անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել ֆիզիկապես ոչնաչցնելու այն զզվելի մարդկային ոչնչությանը:
    16:37 19/06/2013
  6. Մերկել. Գերմանիան Սիրիայի ընդդիմությանը զենք չի մատակարարելու
    Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան Սիրիայի ընդդիմությանը զենք չի մատակարարելու:
    16:12 19/06/2013
  7. ԱԳ նախարարը կայցելի Ուկրաինա
    ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 21-ին կայցելի Օդեսա
    16:04 19/06/2013
  8. Սոմալիի բանակն ու խաղաղարները հետ են գրավել ՄԱԿ-ի գրասենյակը
    Սոմալիի զինվորականները եւ Աֆրիկյան միության խաղաղարար ուժերը մայրաքաղաք Մոգադիշոյում վերականգնել են վերահսկողությունը ՄԱԿ գրասենյակի վրա:
    15:57 19/06/2013
  9. Սերժ Սարգսյանը «կգցի՞» Եվրոպային
    Սերժ Սարգսյանի հանդեպ Եվրոպայի անվստահությունը կարող է չար կատակ խաղալ ԵՄ-Հայաստան Ասոցիացիայի հետ:
    14:08 19/06/2013
  10. ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի մեկնաբանությունը
    ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների համատեղ հայտարարության վերաբերյալ
    13:29 19/06/2013