Կոսովոյի հյուսիսում հունիսի 1-ին բախումներ են տեղի ունեցել սերբ բնակչության եւ ՆԱՏՕ-ի խաղաղպահների միջեւ, գրում է Ֆրանս Պրեսը: Արդյունքում մեկ զինծառայող եւ երեք բնակիչ վնասվածքներ են ստացել:
Միջադեպի պատճառը Կոալիցիոն ուժերի ղեկավարության որոշումն է Ռուդար գյուղի բարիկադներն ապամոնտաժելու վերաբերյալ, որոնց միջոցով տեղացի բնակիչները խոչընդոտում էին ալբանացի ոստիկանների մուտքն իրենց բնակավայր:
Բարիկադները հանելու համար խաղաղապահներն օգտագործել են նաեւ զրահատեխնիկա: Կոալիցիոն ուժերի ներկայացուցիչների խոսքով, դրանք խանգարում էին բնակչության տեղաշարժին, ինչպես նաեւ խաղաղապահ ուժերին:
