ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Արգենտինյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերան:
Հանրապետության ղեկավարը կարևորել է Արգենտինայի առաջին ռեզիդենտ դեսպան Ալվարես Ռիվերայի դերը երկու ժողովուրդների միջև առկա բարեկամական հարաբերությունների վրա հիմնված հայ-արգենտինյան կապերի ամրապնդման գործում:
Սերժ Սարգսյանը և Արգենտինայի դեսպանը երկուստեք ընդգծել են, որ չնայած աշխարհագրական հեռավորությանը՝ Հայաստանի և Արգենտինայի միջև հարաբերությունները մշտապես առանձնացել են հատուկ ջերմությամբ: Երկու երկրների միջև կապերի ամրապնդման գործում զրուցակիցները կարևորել են նաև Արգենտինայում հայ համայնքի դերը:
