Ֆիլիպ Լեֆորտ. Մենք ամենազոր չենք

    • Քաղաքականություն - Ուրբաթ, 01 Հունիսի 2012, 14:37

Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար հակամարտող կողմերը պետք է առաջին հերթին հույսն իրենց վրա դնեն: Այսօր Երևանի պետական համալսարանում ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանը նման խորհուրդ տվեց Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորտը:

Նրա խոսքով` հարցի լուծման հիմնական պատասխանատվությունը կրել են և կրում են կողմերը: Իսկ ԵՄ-ն կարող է ընդամենն առաջարկել իր օժանդակությունը, բայց հրաշքներ գործել չի կարող:

«Մենք չենք ուզում, որ պատերազմ լինի, դա կործանարար կլինի տարածաշրջանի երեք երկրների համար: Բայց հույսներդ չափազանց շատ մի դրեք միջազգային գործընկերների վրա, մենք ամենազոր ու ամենակարող չենք: Յուրաքանչյուր միջազգային դերակատար նախ և առաջ իր շահն է հետապնդում: Խնդրի լուծումը պետք է նախ ներսից գտնվի»,- ընդգծեց դիվանագետը:

Նա նկատեց, որ ԼՂ հակամարտությունն այսօր լրջորեն սահմանափակում է Հայաստանի զարգացումը: Միաժամանակ դիվանագետը խորհուրդ տվեց չընկճվել` հիշեցնելով, որ աշխարհում չկա անլուծելի հակամարտություն:

«Շատ բարդ վիճակում, որում երկու պետություններն ապրում են, լավագույն դաշնակիցը հույսն է: Հույս, որ կլինի այլընտարքային լուծում: Մադրիդյան սկզբունքները լուրջ այլընտրանք են: ԵՄ-ն կարող է աջակցել, որպեսզի դրանք կյանքի կոչվեն»,- նշեց նա:

Պատասխանելով Ադրբեջանի կողմից շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ հարցին, ԵՄ պաշտոնյան նշեց, որ ԵԱՀԿ-ն փորձում է կանխել միջադեպերը: «Բոլոր դեպքերում կյանքի կորուստը ողբերգական է: Ողբերագական իրադարձությունների թիվն ավելանում է, որը նաև հակամարտության կրակին յուղ է լցնում: Մենք պատասխանատվություն այս հարցում չունենք, ԵԱՀԿ-ն պետք է այս մեխանիզմը գործի դնի: Պետք է կողմերն իրականում հարգեն իրենց հանձնառությունները»:

Ֆիլիպ Լեֆորտը հստակ չպատասխանեց այն հարցին, թե ԵՄ-ն ինչպես է վերաբերվում այն փաստին, որ Ադրբեջանը շարունակում է խախտել Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագիրն ու մեծ քանակությամբ սպառազինություն կուտակել:

«Կարծում եմ, որ այս խիստ բարդ հակամարտության պայմաններում, երբ ամեն ինչ ապակայունացման ուղղությամբ է գնում, պատերազմական լեզվի օգտագործումն ու ռազմատենչ հայտարարությունները պետք է կանխել: Մենք պահանջում ենք, որ ամեն կերպ դա պահպանի: Կան մտահոգություններ երկու կողմերի սպառազինությունների ավելացման մասին, դա լավ ազդանշան չէ: Երկիրն իրավուքն ունի ապահովելու իր պաշտպանությունը, բայց մենք այսօր տեսնում ենք սպառազինության մրցավազք, ինչը մտահգության տեղիք է տալիս»,- նշեց նա:

Դիվանագետի կարծիքով` ճիշտ չէ, որ Ղարաբաղն այսօր մեկուսացված է:

«Մեկուսանալը որևէ արդյունք չի կարող տալ: Մենք պահանջում ենք, որպեսզի կողմերը որևէ նախապայման չդնեն, որոնք նախկինում դրվել են և խոչընդոտել են ԼՂ հասնելու հնարավորությունը: Մենք այնտեղ գնալու մանդատ չունենք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաներն ունեն, բայց մենք չունենք: Մենք աշխատում ենք այս ուղությամբ, այդքանը կարող եմ ասել»,- ասաց նա:

Եթե Մինսկի խմբի ձևաչափը փոխվի, ըստ Ֆիլիպ Լեֆորտի, մեծ ռիսկ կա, որ կողմերը կզրկվեն ներկայիս վիճակից և կվերադառնան զրոյական ելակետ:

Եվրոպացի դիվանագետը նաև նշեց, որ ԵՄ կարծիքով` Հարավային Կովկասի տարածաշրջանը պետք է վերակառուցել, կապել արտաքին աշխարհի և հատկապես Եվրոպական միության հետ: «Եվ այդ ժամանակ մենք առաջին դերակատարումը կունենանք այստեղ, ինչպես Բալկաններում ունեցանք»,- նշեց նա:

  1. Երեք նախագահները երկարաձգեցին Ղարաբաղի ստատուս-քվոն
    ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահները՝ Օբաման, Օլանդը եւ Պուտինը, հանդես են եկել Արցախի հակամարտության վերաբերյալ հայտարարությամբ:
    18:48 18/06/2013
  2. Համանախագահների հայտարարությունը Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ
    Ռուսաստանը, Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ, որոնք զբաղվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ, խոր ափսոսանք են հայտնում
    18:35 18/06/2013
  3. ՀՀ ԱԳ նախարարի մեկնաբանությունը համանախագահների հայտարարության վերաբերյալ
    Էնիսկիլենում համանախագահ երկրների ղեկավարների ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ այսօր արված համատեղ հայտարարությունն արդեն հինգերորդն է։
    18:21 18/06/2013
  4. Տրակտորների տիրակալը Ղարաբաղի մասին
    Բելառուսի նախագահ Լուկաշենկոն մի քանի հետաքրքրաշարժ հայտարարություն է արել Լեռնային Ղարաբաղի խնդրի կապակցությամբ:
    17:57 18/06/2013
  5. Կիմ Չեն Ընը կորեացի պաշտոնյաներին նվիրել է Ադոլֆ Հիտլերի «Մայն կամպֆ» գիրքը
    Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը երկրի պաշտոնյաներին նվիրել է Ադոլֆ Հիտլերի «Մայն կամպֆ» գիրքը:
    17:46 18/06/2013
  6. Թուրքիայի ոստիկանությունը զանգվածային ձերբակալություններ է սկսել
    Թուրքիայի ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումներն այսօր Ստամբուլում եւ Անկարայում զանգվածային ձերբակալություններ են սկսել:
    16:41 18/06/2013
  7. ԶԼՄ-ներ. Օբաման Պուտինի ելույթի ժամանակ ծամոն էր ծամում եւ լրիվ այլ կողմ էր նայում
    Իր հերթին Օբաման Պուտինի ելույթի ժամանակ լրիվ այլ կողմ էր նայում եւ ծամոն էր ծամում:
    16:15 18/06/2013
  8. Ռուսաստանը գրոհի է անցել Հայաստանի դեմ
    Ռուսական գազային հրեշն այժմ էլ է Հայաստանում գազի գնի հետ մանիպուլյացիաներ անում:
    12:29 18/06/2013
  9. Իրանը հերքել է Սիրիա զինվորներ ուղարկել մասին լուրերը
    Իրանի իշխանություններն ուժեր չեն ուղարկել Սիրիա կառավարական զորքերին աջակցելու համար:
    12:11 18/06/2013
  10. Բրազիլիայի տասնյակ քաղաքներում ցույցեր են տեղի ունենում
    Ռիո դե Ժանեյրոյում փողոց է դուրս եկել մոտ 6000 մարդ: Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ակցիան ցրելու համար:
    11:42 18/06/2013