Վաշինգտոնը չի ցանկանում հասնել Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի էքստրադիցիային, գրում է Local թերթը՝ հղում անելով Ավստրալիայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Բլեյչին: Ասանժն, ի դեպ, Ավստրալիայի քաղաքացի է:
Մեծ Բրիտանիայի գերագույն դատարանը մերժել է Ասանժին Շվեդիա էքստրադիցիայի ենթարկելու հայցը, որտեղ նա մեղադրվում է մի շարք սեռական հանցագործությունների մեջ: Մամուլում տեղեկություններ էին հրապարակվել, որ Շվեդիա ուղարկելու դեպքում Ասանժին կուղարկեն նաեւ ԱՄՆ, որտեղ նրան կարող են դատել Wilileaks-ի աշխատանքի, անգամ լրտեսության համար:
«Սա այն չէ, ինչ անհանգստացնում է ԱՄՆ-ին, դրանում շահագրգռվածություն չկա», լրագրողների ասել է Բլեյչը՝ ավելացնելով, որ եթե ԱՄՆ-ն այպիսի նպատակ ունենար, ապա ավելի հեշտ կլիներ պայմանավորվել Մեծ Բրիտանիայի, քան Շվեդիայի հետ:
