Լյուկ Դեվինյե. Հուսով ենք, որ Հայաստանը համաձայնագրի վերջնական ստորագրմանն ամբողջությամբ պատրաստ կլինի

    • Քաղաքականություն - Չորեքշաբթի, 30 Մայիսի 2012, 12:51

Հայաստան-Եվրամիություն ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների առաջին փուլը նախատեսվում է սկսել հունիսի 19-20-ը Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ: Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը, ով նաև հայկական կողմից Ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցողն է:

«Մայիսի 3-ին Բրյուսելում մենք անցկացրեցինք բանակցությունների, այսպես կոչված, զրո ռաունդը, առաջիկայում բուն բանակցությունները կսկսենք»,- տեղեկացրեց փանխախարարը:

Իսկ մինչ այդ, Հայաստանում այսօր անցկացվում է ՀՀ-ԵՄ առևտրի, տնտեսական և համապատասխան իրավական հարցերով համագործակցության ենթակոմիտեի 11-րդ նիստը: Նիստին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել ԵՄ պատվիրակությունը` Առևտրի գլխավոր տնօրինության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի պետ Լյուկ Դեվինյեի գլխավորությամբ:

Նիստի ընթացքում քննարկվում են հարցեր, որոնք ներառվելու են նաև ազատ առևտրի համաձայնագրի փաթեթում: Քննարկումները վերաբերում են տարբեր ոլորտներում կողմերի համագործակցությանը, մրցակցային պայմանների բարելավմանը, ձեռնարկությունների հիմնմանը և այլ թեմաների:

«Համաձայնագրի ստորագրումից և իրագործումից հետո ակնկալում ենք արտաքին առևտրային գործունեության էական ակտիվացում, ինչպես նաև արտադրական հզորությունների ու կարողությունների ավելացում»,- նշեց Գարեգին Մելքոնյանը: Նրա խոսքով` այսօր էլ Եվրամիությանը Հայաստանի հիմնական առևտրային գործընկերն է: Մեր երկրից ապրանքների 47 տոկոսն արտահանվում է Եվրամիության 27 երկրներ: Սա կողմերը լրջագույն ցուցանիշ են համարում:

Լյուկ Դեվինյեն նշեց, որ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները հիմնված են Եվրոպական հանձնաժողովի այն զեկույցի վրա, որում ասվում է, որ Հայաստանի իշխանությունները բավականաչափ քայլեր են կատարել բերափոխումների ուղղությամբ:

«Խոսքը առևտրի ոլորտում տեխնիկական խոչընդոտների վերացման, մրցակցային դաշտի և մտավոր սեփականության դաշտի կատարելագործման մասին է: Միաժամանակ դեռ շատ անելիքներ կան: Մենք հուսով ենք, որ նոր ձևավորվելիք կառավարությունը կշարունակի բարեփոխումները, և Հայաստանը համաձայնագրի վերջնական ստորագրմանն ամբողջությամբ պատրաստ կլինի»,- նշեց եվրոպացի մասնագետը:

  1. Նալբանդյանը մեկնում է Մեծ Բրիտանիա
    Մայիսի 20-21-ը Միացյալ Թագավորության արտաքին գործերի քարտուղար Ուիլյամ Հեյգի հրավերով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Լոնդոն։
    15:11 18/05/2013
  2. Հայաստանի արտգործնախարարը մասնակցեց Վիշեգրադյան քառյակի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը
    Հանդիպմանը քննարկվեցին Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության արձանագրած արդյունքները
    11:37 18/05/2013
  3. Հայաստանի արտգործնախարարի հանդիպումները Ստրասբուրգում
    Էդվարդ Նալբանդյանի առաջին հանդիպումը Եվրախորհրդի նախորդ նախագահող Անդորրայի ԱԳ նախարար Ժիլբերտ Սաբոյա Սունյեի հետ էր։
    10:52 18/05/2013
  4. Մահացել է Արգենտինայի նախկին դիկտատորը
    88 տարեկանում կյանքից հեռացել է Արգենտինայի նախկին դիկտատոր Խորխե Վիդելը:
    20:09 17/05/2013
  5. Միգրանտներն այսուհետ ծառայելու են ռուսական բանակում
    Ռուսաստանի Պետդուման բանակում ծառայության մասին օրենքում փոփոխություն է մտցրել, որի համաձայն` միգրանտները նույնպես պարտավոր են ծառայել ռուսական բանակում:
    20:00 17/05/2013
  6. Համանախագահները հանդիպել են Նալբանդյանի ու Մամեդյարովի հետ
    ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) եւ Յան Քելլին (ԱՄՆ) մայիսի 17-ին Կրակովում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ:
    19:23 17/05/2013
  7. Տարածքների «հանձնման» հարցը հանվե՞լ է կարգավորման նախագծից
    Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը կհանդիպեն ԵՄ Արեւելյան գործընկերության եւ Վիշեգրադյան երկրների ԱԳ նախարարների հանդիպման համատեքստում:
    18:30 17/05/2013
  8. Արեւմուտքն առաջարկում է սկսել Սամվել Ալեքսանյանից
    Երեւանի Ավագանու ընտրություններով կարծես ավարտվեց Հայաստանի քաղաքական զարգացման մի ողջ փուլ:
    16:28 17/05/2013
  9. Հայաստանի դրոշը բարձրացվեց Ստրասբուրգի քաղաքապետարանի առջև
    Ստրասբուրգի քաղաքապետարանի առջև տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը
    15:08 17/05/2013
  10. Սիրիացի փախստականների թիվը գերազանցել է 1.5 միլիոնը
    ՄԱԿ Փախստականների հարցերով գործակալությունը հայտարարել է, որ գրանցված կամ գրանցման սպասող սիրիացի փախստականների թիվը գերազանցել է 1.5 միլիոնը:
    14:04 17/05/2013