Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Մոսկվան ու Պեկինը գլխավոր խոչընդոտն են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի դեմ կոշտ սանկցիաներ կիրառելու համար: Նա նշել է, որ կփորձի համոզել Վլադիմիր Պուտինին՝ աջակցել ՄԱԿ Անվտանգության խորհրդում Սիրիայի դեմ սանկցիաներին, գրում է Ռոյթերը:
Օլանդը չի բացառել ռազմական միջամտությունը, որը պետք է իրականացվի միջազգային իրավունքի համաձայն՝ Անվտանգության խորհրդի բանաձեւով:
Նախօրեին էլ Ֆրանսիան, ինչպես ԱՄՆ-ն, Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան, իրենց երկրներից վտարել են Սիրիայի դեսպաններին՝ ի պատասխան Հուլա քաղաքում տեղի ունեցած ռազմական բախման, որին զոհ է գնացել 116 մարդ:
Տեղացի բնակիչները հարձակման պատասխանատվությունը դրել են «Շաբիհա» ալավիական ջոկատների վրա, որոնք հանդես են գալիս Բաշար Ասադի պաշտպանությամբ: Իր հերթին, պաշտոնական Դամասկոսը մեղքը բարդել է ահաբեկիչների վրա:
