Իրանը մտադիր է հաջորդ տարի նոր ատոմակայան կառուցել Բուշեհրում, որտեղ ավելի վաղ շահագործման է հանձնվել առաջին ատոմակայանը: Ֆրանս Պրեսը, հղում անելով Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ֆարիդուն Աբբասի Դավանիին, գրում է, որ նոր ատոմակայանն ունենալու է 1000 մեգավատտ հզորություն:
Տեղեկացնենք, որ Բուշեհրի առաջին ատոմակայանի շինարարությունը սկսվել է 1974թ գերմանական ընկերություններից մեկի կողմից, սակայն դադարեցվել է 1979թ իսլամական հեղափախությունից հետո: 1992թ Ռուսաստանի եւ Իրանի միջեւ համաձայնագիր է կնքվել ատոմակայնի զինման համար, իսկ 2001թ սկսվել է տեխնոլոգիական սարքավորումների մատակարարումը: Ատոմակայանը շահագործման է հանձնվել 2010թ օգոստոսի 21-ին:
