«Ուդառ» կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ մտադիր է առաջադրվել Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւի քաղաքապետի պաշտոնի համար: Այս մասին հայտնում է «Ուկրաինսկայա պրավդան»:
«Եթե տեղի ունենան կիևյան ընտրությունները, ապա ես առաջադրվելու եմ քաղաքի ղեկավարի պաշտոնի համար»,-ասել է Կլիչկոն: Նա նաև ընդգծել է, որ այժմ Կիևի քաղաքապետ Լեոնիդ Չերնովեցկին լիազորություններ չունի:
