Մայիսի 31-ից հունիսի 7-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը շրջագայություն կսկի, որի ընթացքում կայցելի 7 երկիր՝ Դանիա, Նորվեգիա, Շվեդիա, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա: Այս մասին հայտարարել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը:
Հայաստան Քլինթոնը կժամանի հունիսի 4-ին, հանդիպումներ կունենա Սերժ Սարգսյանի, այլ պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիների հետ: Քլինթոնը հունիսի 5-ին կմեկնի Վրաստան, հունիսի 6-ին՝ Ադրբեջան:
