ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Եգիպտոսի նախագահական ընտրություններում հաղթանակած ցանկացած թեկնածուի հետ, տեղեկացնում է BBC-ն:
Քլինթոնի խոսքով, իրենք անհամբերությամբ են սպասում Եգիպտոսի՝ ժողորվրդավարական ընտրված կառավարության հետ աշխատանքին: «Մուսուլման եղբայրները» արդեն հայտնել է, որ իրենց թեկնածու Մուհամեդ Մուրսին հաղթանակ է տանում: Նախնական արդյունքների համաձայն, Մուրսին հավաքել է ձայների 30%-ը:
