Լավ է, որ տիկին Քլինթոնը հոգնել է

    • Քաղաքականություն - Ուրբաթ, 25 Մայիսի 2012, 12:47

ԱՄՆ Պետդեպի մարդու իրավունքների վերաբերյալ 2011թ զեկույցում տրված է հետեւյալ գնահատականը. «Հայ անջատողականները Հայաստանի աջակցությամբ շարունակում են վերահսկել ադրբեջանական Լեռնային Ղարաբաղ շրջանը եւ հարակից 7 ադրբեջանական շրջանները»:

Այնպիսի տպավորություն է, որ Հիլարի Քլինթոնը կամ տեղյակ չէ Ղարաբաղի վերաբերյալ բանակցություններից եւ ԱՄՆ դիրքորոշումից, կամ էլ այդ ձեւակերպումը զեկույց է մտել «քոփի-փեյսթի» օգնությամբ կամ էլ ինչ-որ մեկի «թեթեւ ձեռքով»:

Դա նույնն է, եթե Հայաստանը հայտարարի, որ ամերիկացի անջատողականները շարունակում են վերահսկել բրիտանական հողերը եւ հարակից նահանգները: Սակայն նույնիսկ դա չէ գլխավորը: Տիկին Քլինթոնը, ըստ ամենայնի, մոռացել է, որ ԱՄՆ-ն համարվում է ղարաբաղյան հակամարտության հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր եւ որ ԱՄՆ-ն բազմիցս հայտարարել է, որ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի խաղաղ բանակցությունների միջոցով: Այլ կերպ ասած, ԱՄՆ-ն մինչ այժմ չէր կարծում, որ «Ադրբեջանին պատկանելությունը» վերջնական կարգավիճակ է:

Եթե Ղարաբաղը միանշանակ ադրբեջանական տարածք համարվեր, ապա ոչ մի բանակցություն չէր լինի: ԱՄՆ-ն եւ մյուս տերությունները պարզապես կստիպեին Հայաստանին հանձնել Ղարաբաղը, եւ վերջ: Թող կոտորեն եւ քշեն բոլոր «անջատողականներին» ու տարածքը վերադարձնեն Ադրբեջանին: Ահա դա մարդու իրավունքների իսկական պաշտպանություն կլինի: Բացի այդ, տիկին Քլինթոնը մոռացել է, թե նրա ղեկավարած գերատեսչությունը որքան ջանքեր է գործադրել, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունները չկապվեին ղարաբաղյան կարգավորման հետ, որպեսզի հայ «անջատողականները» շարունակեն «վերահսկել» Ղարաբաղը:

Ընդհանրապես, ի՞նչ կարիք կար մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցում հիշեցնել այդ խնդիրը: Վերջիվերջո, կարելի էր կամ ընդհանրապես դրան չանդրադառնալ, կամ էլ անել «Ֆրիդոմ հաուսի» պես, որը Ղարաբաղում մարդու իրավունքների վերաբերյալ իրավիճակը գնահատում է առանձին հոդվածում: Թող «Ֆրիդոմ հաուսը» Ղարաբաղն անազատ երկիր անվանի, սակայն այն գոնե ճանաչում է, որ այնտեղ մարդիկ են ապրում, եւ նրանց իրավունքները պետք է պաշտպանվեն:

Հայաստանի ԱԳՆ-ն պետք է հայտարարությամբ հանդես գա այդ առիթով եւ ցույց տա, որ նախօրոք հայտարարված դիրքորոշման պատճառով ԱՄՆ անկողմնակալությունը որպես միջնորդ կասկածելի է դառնում: Հնարավոր է, Պետդեպը նույնիսկի հերքումով հանդես գա, ինչն արդեն եղել է, երբ ձեւակերպումը զեկույցում էր հայտնվել «տեխնիկական պատահականության» պատճառով: Եվ պետք է պարզել նաեւ, թե ով է խնդրել տիկին Քլինթոնին զեկույցում ներառել այդ կետը, որը ոչ մի կապ չունի մարդու իրավունքների հետ: Տպավորությունն այնպիսին է, որ Քլինթոնը չգիտի, որ իր երկրի Կոնգրեսը մտադիր է Ղարաբաղին հատկացվող օգնությունը 2-ից դարձնել 5 միլիոն դոլար: Ի դեպ, հենց նրա պետքարտուղար եղած ժամանակ է այդ օգնությունը կրճատվել 10-ից մինչեւ 2 միլիոն դոլարի:

Հավանաբար, նա չգիտի նաեւ, որ ամերիկյան Ռոդ Այլենդ նահանգը նախագահին եւ Կոնգրեսին կոչ է արել ճանաչել Ղարաբաղի անկախությունը եւ նրա ժողովրդի ժողովրդավարական զարգացման իրավունքը:

Ակնհայտ է, որ նման ձեւակերպումներ կան շատ փաստաթղթերում, եւ համաշխարհային հանրությունը չի թաքցնում, որ մինչեւ բանակցությունների ավարտը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Սակայն ամեն անգամ նման փաստաթղթում, այդ թվում, ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովում, հղում է արվում Հելսինկիի եզրափակիչ ակտին, որը ճանաչում է ինքնորոշման հիմնարար իրավունքը:

Լավ է, որ Քլինթոնը հոգնել է եւ ցանկանում է հեռանալ քաղաքականությունից:

  1. ՀՅԴ պատգամավորի ծանր հարցը վարչապետին
    ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեց, թե նա ինչպե՞ս է գնահատում նախորդ կառավարության գործունեությունը:
    16:35 20/05/2013
  2. Եգիպտացի առեւանգված զինվորներին ու ոստիկաններին ազատելու համար գործի են դրվել տանկերը
    Եգիպտական զինուժի հրամանատարությունը տասնյակ տանկեր ու այլ ռազմական տեխնիկա է ուղարկել Սինայի թերակղզի:
    14:01 20/05/2013
  3. Փհենյանը 3 օրում 5 հրթիռ է արձակել
    ԿԺԴՀ-ը Ճապոնական ծովում փոքր հեռահարության հրթիռի փորձնական արձակում է իրականացրել:
    12:52 20/05/2013
  4. ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու
    ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում կանցկացնի Ֆիզուլիի ուղղությամբ:
    12:46 20/05/2013
  5. Գազի սակագնի թանկացումը հերթական «բարեկամական» դրսեւորում. Հայ արիների սթափության կոչը հայությանը
    Հայ-ռուսական հարաբերությունները դարերով համարվում են բարեկամական, սակայն պատմության առանցքային հատվածներում ամրագրված է այդ բարեկամի՝ մեջքից դանակով անվարան հարվածելու քաղաքականությունը:
    11:56 20/05/2013
  6. Նալբանդյանը մեկնում է Մեծ Բրիտանիա
    Մայիսի 20-21-ը Միացյալ Թագավորության արտաքին գործերի քարտուղար Ուիլյամ Հեյգի հրավերով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Լոնդոն։
    15:11 18/05/2013
  7. Հայաստանի արտգործնախարարը մասնակցեց Վիշեգրադյան քառյակի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը
    Հանդիպմանը քննարկվեցին Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության արձանագրած արդյունքները
    11:37 18/05/2013
  8. Հայաստանի արտգործնախարարի հանդիպումները Ստրասբուրգում
    Էդվարդ Նալբանդյանի առաջին հանդիպումը Եվրախորհրդի նախորդ նախագահող Անդորրայի ԱԳ նախարար Ժիլբերտ Սաբոյա Սունյեի հետ էր։
    10:52 18/05/2013
  9. Մահացել է Արգենտինայի նախկին դիկտատորը
    88 տարեկանում կյանքից հեռացել է Արգենտինայի նախկին դիկտատոր Խորխե Վիդելը:
    20:09 17/05/2013
  10. Միգրանտներն այսուհետ ծառայելու են ռուսական բանակում
    Ռուսաստանի Պետդուման բանակում ծառայության մասին օրենքում փոփոխություն է մտցրել, որի համաձայն` միգրանտները նույնպես պարտավոր են ծառայել ռուսական բանակում:
    20:00 17/05/2013