ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասով

    • Քաղաքականություն - Հինգշաբթի, 24 Մայիսի 2012, 22:15

«Իշխանությունների կամ նրանց գործակալների կողմից կամայական կամ անիրավ սպանություններ չեն արձանագրվել, սակայն խաղաղ պայմաններում մահվան դեպքերը բանակում շարունակում է խնդիր հանդիսանալ», ասված է ԱՄՆ ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոյի՝ Հայաստանի մասին զեկույցում:

Բանակում տարվա ընթացքում արձանագրվել են մահվան կասկածելի դեպքեր, «դեդովշինա», ժամկետային զինծառայողները ենթարկվել են այլ վատ վերաբերմունքի սպաների և այլ զինվորների կողմից, որի համար ոչ ոք հաշվետու չի եղել, ասված է զեկույցի համառոտագրում: Այդ ամենին նպաստում են ստանդարտից ցածր կյանքի պայմանները, կոռուպցիան, հրամանատարների անպատժելիությունը և հաշվետվության պակասը, ասված է զեկույցում:

«Էթնիկ հայ անջատողականները Հայաստանի աջակցությամբ շարունակում են վերահսկել Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը և շրջապատող 7 ադրբեջանական տարածքները», հայտարարում են զեկույցի հեղինակները:

Զեկույցում մանրամասն անդրադարձ կա նաև երեխաների իրավունքների վիճակին: Մասնավորապես, նշվում են երեխաների չարաշահման դեպքերը, սեռական բռնության դեպքերը, անչափահասների աշխատանք, նաև ծանր ֆիզիկական, հաճախ առանց պայմանագրի:

Խոշտանգումների մասին հայտարարությունները շարունակվում են: Բանտերը գերբնակեցված են, պայմաններն այնտեղ հակասանիտարական են, Ոստիկանությունում ձերբակալվածները ծեծի են ենթարկվում, մարդիկ ձերբակալվում են առանց հիմնավոր կասկածի, տվյալ քաղաքական կուսակցությանը հարելու կամ քաղաքացիական գործունեության համար, ասված է զեկույցում:

Լայնորեն խախտվում են աշխատողների իրավունքները, գործատուները աշխատողների հետ հաճախ պայմանագիր չեն կնքում, հաճախ մեկ ամսով ընդունում են աշխատանքի, իբր փորձաշրջանը չանցնելու պատճառով հեռացնում են աշխատանքից` առանց աշխատած օրերի համար վճարելու, և այլն:

Անդրադառնալով խոսքի և մամուլի ազատությանը` զեկույցի հեղինակները մտահոգություն են հայտնում, որ լրատվամիջոցները հաճախ ինքնագրաքննությամբ են զբաղված, քանի որ վախենում են, որ իրենց դատի կտան և կենթարկեն նյութական տույժի, նշելով վերջերս զրպարտության համար ներկայացված դատական հայցերը լրատվամիջոցների դեմ:

Հեռուստատեսությունը քաղաքական կարծիքների բազմազանություն և օբյեկտիվ տեղեկատվություն չի ապահովում, իսկ թվային հեռարձակման անցնելու գործընթացում հեռուստաալիքների թիվը և բազմազանությունը նվազել է, նշում են զեկույցի հեղինակները:

Հեղինակները նաև հիշեցնում են, որ մարտի 1-ի սպանությունների պատասխանատուները չեն բացահայտվել:

  1. Լավրովն արդարացնում է Հայաստանի շրջափակումը
    Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը արդարացնում է Հայաստանը շրջափակելու Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքականությունը:
    18:45 21/05/2013
  2. Բայց մանդատը վայր չդրեցին
    ՀԱԿ հայտարարությունը. հնչեցվել է Հայ Ազգային Կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կողմից ԱԺ 2013թ. մայիսի 21-ի նիստում
    18:12 21/05/2013
  3. Կրեմլը ընդդեմ Ղարաբաղի միջազգային ճանաչման
    Եթե իշխանության դեպքում պարզ է, թե ինչով է պայմանավորված լռությունը, ապա ընդդիմության դեպքում ամեն ինչ առավել քան նողկալի է:
    17:08 21/05/2013
  4. Լավրով. Եվրատեսիլում Ռուսաստանի ձայների գողացումն անպատասխան չի մնա
    Երբ մեր մասնակցից 10 միավոր են խլել, դա չի ուրախացնում նախեւառաջ այն տեսանկյունից, թե ինչպես է կազմակերպվել այդ միջոցառումը:
    13:49 21/05/2013
  5. Հուլիսի 6-ից կգործի Բեյրութ-Երեւան օդային կապը
    Հուլիսի 6-ից Լիբանանյան ավիաուղիները սկսում են շաբաթը երկու անգամ թռիչքներ իրականացնել Բեյրութ-Երևան ուղղությամբ:
    13:45 21/05/2013
  6. Ռուսաստանն ու Ադրբեջանը նոր համաձայնագիր են մշակում նավթի տրանզիտի վերաբերյալ
    Ռուսաստանն ու Ադրբեջանը կարող են նոր համաձայնագիր կնքել Կասպից ծովից Նովոռոսիյսկ նավթի տրանզիտի վերաբերյալ:
    13:31 21/05/2013
  7. Քննարկվեցին հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման ուղիները
    Լոնդոնում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի քարտուղար Ուիլյամ Հեյգի հետ:
    10:53 21/05/2013
  8. ՀՅԴ պատգամավորի ծանր հարցը վարչապետին
    ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեց, թե նա ինչպե՞ս է գնահատում նախորդ կառավարության գործունեությունը:
    16:35 20/05/2013
  9. Եգիպտացի առեւանգված զինվորներին ու ոստիկաններին ազատելու համար գործի են դրվել տանկերը
    Եգիպտական զինուժի հրամանատարությունը տասնյակ տանկեր ու այլ ռազմական տեխնիկա է ուղարկել Սինայի թերակղզի:
    14:01 20/05/2013
  10. Փհենյանը 3 օրում 5 հրթիռ է արձակել
    ԿԺԴՀ-ը Ճապոնական ծովում փոքր հեռահարության հրթիռի փորձնական արձակում է իրականացրել:
    12:52 20/05/2013