Եվրախորհրդարանը հինգշաբթի օրը բանաձեւ է ընդունել, որում կոչ է արել Ուկրաինային ազատ արձակել «քաղաքական դրդապատճառներով դատապարտվածներին»: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
«Եվրախորհրդարանը կոչ է անում անհապաղ ազատ արձակել քաղաքական դրդապատճառով դատապարված բոլոր բանտարկյալներին, այդ թվում, ընդդիմության ներկայացուցիչներին», նշված է փաստաթղթի տեքստում: Եվրոպացի խորհրդարանականները նաեւ կոչ են արել Ուկրաինայի ղեկավարությանն ապահովել նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի գործի բողոքարկման թափանցիկությունը: Նրանք պահանջել են Ուկրաինայից բացատրութուններ տալ նախքան խորհրդարանական ընտրությունների նախընտրական արշավի սկսումը:
