Եգիպտոսում քարեր եւ կոշիկներ են նետել նախագահի թեկնածուի վրա

    • Քաղաքականություն - Հինգշաբթի, 24 Մայիսի 2012, 11:21

Եգիպտոսի նախագահի թեկնածու Ահմեդ Շաֆիկի վրա քարեր եւ կոշիկներ են նետել նախագահական ընտրությունների քվեարկության առաջին օրը, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ընտրատեղամասից դուրս գալու ժամանակ մի քանի տասնյակ մարդ հարձակվել է Շաֆիկի վրա: Շաֆիկը, սակայն, չի տուժել: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հարձակվողները 2011թ սկզբին եգիտական հեղափոխության ժամանակ զոհվածների հարազատներն են եղել:

Ահմեդ Շաֆիկը, ով եղել է Հոսնի Մուբարաքի կառավարության վերջին վարչապետը, Արաբական պետությունների լիգայի նախկին գլխավոր քարտուղար Ամր Մուսայի եւ իսլամիստ Աբդել Մոնեյմ Աբուլ Ֆութուհի հետ համարվում է հաղթողի հավակնոդրներից մեկը:

Քվեարկության առաջին օրը բազմաթիվ խախտումներ են արձանագրվել, մասնավորապես, ընտրակաշառք, անօրինական քարոզչություն, տարբեր թեկնածուների կողմնակիցների միջեւ բախումներ՝ հրազենի կիրառմամբ:

Հիշեցնենք, որ Եգիպտոսում նախագահական ընտրությունները 2 օր են տեւում: Եթե առաջին փուլում 50%-ից ավել ձայն հավաքող չլինի, երկրորդ փուլը կկայանա հունիսի 16-17-ին:

  1. Լավրովն արդարացնում է Հայաստանի շրջափակումը
    Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը արդարացնում է Հայաստանը շրջափակելու Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքականությունը:
    18:45 21/05/2013
  2. Բայց մանդատը վայր չդրեցին
    ՀԱԿ հայտարարությունը. հնչեցվել է Հայ Ազգային Կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կողմից ԱԺ 2013թ. մայիսի 21-ի նիստում
    18:12 21/05/2013
  3. Կրեմլը ընդդեմ Ղարաբաղի միջազգային ճանաչման
    Եթե իշխանության դեպքում պարզ է, թե ինչով է պայմանավորված լռությունը, ապա ընդդիմության դեպքում ամեն ինչ առավել քան նողկալի է:
    17:08 21/05/2013
  4. Լավրով. Եվրատեսիլում Ռուսաստանի ձայների գողացումն անպատասխան չի մնա
    Երբ մեր մասնակցից 10 միավոր են խլել, դա չի ուրախացնում նախեւառաջ այն տեսանկյունից, թե ինչպես է կազմակերպվել այդ միջոցառումը:
    13:49 21/05/2013
  5. Հուլիսի 6-ից կգործի Բեյրութ-Երեւան օդային կապը
    Հուլիսի 6-ից Լիբանանյան ավիաուղիները սկսում են շաբաթը երկու անգամ թռիչքներ իրականացնել Բեյրութ-Երևան ուղղությամբ:
    13:45 21/05/2013
  6. Ռուսաստանն ու Ադրբեջանը նոր համաձայնագիր են մշակում նավթի տրանզիտի վերաբերյալ
    Ռուսաստանն ու Ադրբեջանը կարող են նոր համաձայնագիր կնքել Կասպից ծովից Նովոռոսիյսկ նավթի տրանզիտի վերաբերյալ:
    13:31 21/05/2013
  7. Քննարկվեցին հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման ուղիները
    Լոնդոնում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի քարտուղար Ուիլյամ Հեյգի հետ:
    10:53 21/05/2013
  8. ՀՅԴ պատգամավորի ծանր հարցը վարչապետին
    ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեց, թե նա ինչպե՞ս է գնահատում նախորդ կառավարության գործունեությունը:
    16:35 20/05/2013
  9. Եգիպտացի առեւանգված զինվորներին ու ոստիկաններին ազատելու համար գործի են դրվել տանկերը
    Եգիպտական զինուժի հրամանատարությունը տասնյակ տանկեր ու այլ ռազմական տեխնիկա է ուղարկել Սինայի թերակղզի:
    14:01 20/05/2013
  10. Փհենյանը 3 օրում 5 հրթիռ է արձակել
    ԿԺԴՀ-ը Ճապոնական ծովում փոքր հեռահարության հրթիռի փորձնական արձակում է իրականացրել:
    12:52 20/05/2013