Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում 11 մարդ է ձերբակալվել, ովքեր կասկածվում են ծայրահեղական բնույթի նյութեր տարածելու մեջ: Նյութերում դատապարտվում է Ադրբեջանում Եվրատեսիլ երգի մրցույթի անցկացումը: Այս մասին տեղեկացնում ԱՊԱ գործակալությունը:
Գործակալության տվյալներով, ձերբակալվածներից մեկը՝ Ալի Ալիեւը, «Իսլամ» խանութի տերն է: Ոստիկանները նրա խանութում սկավառակներ են գտել, որոնցում քննադատություն է արվում մրցույթի հասցեին եւ ծայրահեղական իսլամ է քարոզվում:
«Եվրատեսիլ-2012» միջոցառման բացման արարողությունը տեղի է ունեցել մայիսի 19-ին: Մրցույթն անց է կացվելու մայիսի 22-ին եւ 26-ին:
