Իրանը եւ ԱԷՄԳ-մ մոտ ժամանակներս համաձայանգիր կկնքեն իրանական ատոմային օբյեկտներում ստուգումներ անցկացնելու վերաբերյալ, գրում է Ասոշիեյթիդ Պրեսը՝ հղում անելով ԱԷՄԳ տնօրեն Յուկիո Ամանոյին:
Մայիսի 21-ին Թեհրանում բանակցություններ են տեղի ունեցել ԱԷՄԳ եւ ԻԻՀ միջեւ երկրի միջուկային ծրագրի վերաբերյալ: ԱԷՄԳ տնօրենի խոսքով, բանակցությունները շատ օգտակար, հագեցած են եղել եւ անցել են բարենպաստ մթնոլորտում: Նման կարծիք է հայտնել նաեւ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլին:
