Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին, ով մասնակցել է Չիկագոյում անցկացված ՆԱՏՕ-ի վեհաժողովին, կարծում է, որ Վրաստանը, ամենայն հավանականությամբ, դաշինքի անդամ կդառնա 2014թ: Այս մասին տեղեկացնում է Ինտերֆաքսը:
«Ենթադրվում է, որ հաջորդ վեհաժողովը տեղի կունենա 2014թ, եւ Վրաստանը մեծ հնարավորություններ ունի ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ դառնալու համար: Ես երբեք այսքան վստահ չեմ եղել դրանում, որքան այսօր», ասել է Սահակաշվիլինի Չիկագոյում:
