Չինացի այլախոհ Չեն Գուանչենը շաբաթ օրը լքել է Պեկինի հիվանդանոցը և ժամանել օդանավակայան` սպասելով ԱՄՆ չվերթին: Այս մասին հայտնում է CNN-ը:
Սպասվում է, որ այլախոհի ինքնաթիռը, ով ապրիլի վերջին փախել էր տնային կալանքից և թաքնվել էր Պեկինում ԱՄՆ դեսպանատանը` ամերիկացի դիվանագետներից խնդրելով ապաստան, վայրէջք է կատարելու Նյուարկի միջազգային օդանավակայանում:
Ինչպես CNN-ին հայտնել է Չեն Գուանչենը, իր կինը և երկու երեխան գտնվում են իր հետ և սպասում են թռիչքին:
Կույր իրավաբան Չեն Գուանչենը հանդես էր գալիս անդամալույծների իրավունքների պաշտպանությամբ և դեմ էր հարկադրական աբորտներին: 2009 թվականին նա հայտնվել էր բանտում, իսկ ազատ արձակվելուց հետո 2010 թվականից մինչև 2012 թվականի ապրիլը գտնվել է տնային կալանքի տակ:
Ամերիկյան համալսարաններից մեկը Չենին կրթաթոշակ է առաջարկել, որի մեջ մտնում են նաեւ ընտանիքի կարիքները հոգալու համար ծախսերը: Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղի ունեցած ԱՄՆ-Չինաստան ամենամյա բանակցությունների գլխավոր թեման դարձել էր հենց Չենի հարցը:
