Թուրքիան վերսկսում է Եվրամիություն մտնելու համար բանակցությունները՝ հույս ունենալով, որ իր հնարավորությունները մեծացել են Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հեռանալուց հետո, գրում է The Daily Telegraph-ը:
Այսօր Անկարա է ժամանել ընդլայնման հարցերով եվրահանձաժողովի անդամ Շտեֆան Ֆյուլեն, ով թուրքական իշխանությունների հետ բանակցություններ է վարելու: Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Ֆրանսուա Օլանդի իշխանության գալով իրենք հույս ունեն, որ Թուրքիայի եւ Եվրամիության հարաբերությունները նոր խթան կստանան:
Թուրքիայի իշխանությունները հայտարարել են նաեւ, որ խորհրդարանը մի շարք օրինագծեր է ընդունելու Եվրամիություն մտնելու համար:
