Իտալիայի ֆինանսական ոստիկանությունը բռնագրավել է Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Կադդաֆիի ընտանիքին պատկանող 20 մլն եվրո, գրում է ՌԻԱ Նովոստին: Մասնավորապես, բռնագրավվել է Միջերկրական ծովի Պանտելերիա կղզում գտնվող հյուրանոցային համալիրը:
Այս տարվա մարտի վերջին Ապենիններում բռնագրավվել էր Կադդաֆիի ընտանիքին պատկանող 1,1 միլիարդ դոլարի ակտիվ, այդ թվում իտալական խոշորագույն Unicredit բանկի բաժնեմտոսերի 1,25%-ը 611 մլն դոլար արժողությամբ, Eni էներգետիկ կոնցեռնի 0,58%-ը՝ 406 միլիոն դոլար, Fiat ավտոկոնցեռնի 0,33%-ը՝ 53 մլն եվրո, ինչպես նաեւ Յուվենթուս ֆուտբոլային ակումբի բաժնետոմսերի մի մասը:
Երկու դեպքում էլ ակտիվները բռնագրավվել են Հաագայի միջազգային քրեական դատարանի խնդրանքով:
