Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին «նախագահական անձեռնմխելիության» ավարտից հետո կանչվելու է մի քանի գործով ցուցմունքներ տալու համար: Այս մասին հայտնում է France 24-ը: Այս վարույթը վերաբերում է ընտրական քարոզարշավի ժամանակ կոռուպցիոն գործողություններ իրականացնելուն և ֆինանսավորման կանոնների խախտելուն: Սակայն Ֆրանսիայի գործող նախագահը հերքում է իր նկատմամբ առաջադրված բոլոր մեղադրանքները:
Սարկոզիի անձեռնմխելիությունը դադարեցվելու է 2012 թվականի հունիսի կեսերից: Նշենք, որ մեղադրական եզրակացություն ստանալու հավանականությունն առավել վտանգավոր է Լիլիան Բետանկուրի հետ կապված գործում: Ըստ մեղադրող կողմի` L'Oreal-ի ժառանգորդ և Ֆրանսիայի ամենահարուստ կինն անօրինական հովանավորել է 2007 թվականի Նիկոլա Սարկոզիի նախընտրական արշավը: Այս պարագայում խոսքը գնում է 50 հազար եվրոյի մասին, որոնք Բետանկուրի հաշվապահի վկայությամբ, նա տվել է Սարկոզիին:
Սարկոզիի դեմ մեղադրանքների մեկ այլ կարևոր դրվագ է համարվում «Կարաչիի գործը», երբ նախագահի ծանոթները մասնակցել են կոռպուցիոն սխեմաներին: Բացի այդ, վերջին ժամանակներս Սարկոզիի հասցեին հաճախ մեղադրանքներ են հնչում՝ Լիբիայի նախկին առաջնորդ Մաումար Կադաֆիից գումարներ ստանալու համար:
