Եվրոպայի լիբերալ դեմոկրատները հայաստանյան ընտրությունների մասին

    • Քաղաքականություն - Ուրբաթ, 11 Մայիսի 2012, 20:47

Երևանում այսօր ավելի վաղ կայացած մամլո ասուլիսի ընթացքում Եվրոպական լիբերալ դեմոկրատական և բարեփոխումների (ELDR) կուսակցության նախագահ Սըր Գրահամ Ուոթսոնը մայիսի 6-ին տեղի ունեցած ընտրությունների մասին ասաց հետևյալը.

«Մեր կուսակցության անդամ «Հայոց համազգային շարժումը» վերադառնում է խորհրդարան՝ նորից իրացնելու իրենց դերը որպես քաղաքացիական ազատությունների պահապան: Նրանք կլինեն այն վերահսկող ուժը, որը Հայաստանը զերծ կպահի բռնապետական ընթացքից»

Սակայն ընտրությունների ընթացքում արձանագրվել են նշանակալի խնդիրներ. գործածված անհետացող թանաքը ցնդել է քվեարկելուց ընդամենը 25 րոպե հետո, որ որոշ ընտրողներին հնարավորություն է տվել քվեարկել մի քանի անգամ: Բացի այդ, այն փաստը, ըստ որի 2,8 միլիոն առկա բնակչության պարագայում գրանցված են եղել մոտ 2,5 միլիոն ընտրողներ, ամուր ապացույցն է այն բանի, որ արդյունքները ուռճացված են: Այս պատճառով Եվրոպական լիբերալ դեմոկրատները շարունակելու են պայքարը հանուն Հայաստանում իրավամբ արդար և ազատ ընտրությունների անցկացման»:

ELDR կուսակցության փոխնախագահ Լուսեվիզ վան դեր Լաանը, ով ընտրությունների փորձառու դիտորդ է, կուսակցության խորհրդի նիստի ընթացքում տեղի ունեցած քաղաքական բանավեճի ժամանակ նշեց. «Կարդալով ԵԱՀԿԻ դիտորդական առաքելության միջանկյալ զեկույցը՝ ես ցնցվեցի ընտրակեղծիքների մասին վկայող հսկայական նյութերից, որոնք թեև ձևակերպված են դիվանագիտական լեզվով, սակայն այնուամենայնիվ պետք է ճնշում հանդիսանան իշխանությունների վրա՝ հաջորդ տարի սպասվելիք նախագահական ընտրություններից առաջ բարելավելու իրավիճակը»:

Եվրոպական լիբերալ դեմոկրատական և բարեփոխումների կուսակցության անդամ 54 կուսակցությունների պատվիրակները երկօրյա այցով գտնվում են Երևանում՝ մասնակցելու կուսակցության խորհրդի նիստին:

  1. Քննարկվեցին հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման ուղիները
    Լոնդոնում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի քարտուղար Ուիլյամ Հեյգի հետ:
    10:53 21/05/2013
  2. ՀՅԴ պատգամավորի ծանր հարցը վարչապետին
    ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեց, թե նա ինչպե՞ս է գնահատում նախորդ կառավարության գործունեությունը:
    16:35 20/05/2013
  3. Եգիպտացի առեւանգված զինվորներին ու ոստիկաններին ազատելու համար գործի են դրվել տանկերը
    Եգիպտական զինուժի հրամանատարությունը տասնյակ տանկեր ու այլ ռազմական տեխնիկա է ուղարկել Սինայի թերակղզի:
    14:01 20/05/2013
  4. Փհենյանը 3 օրում 5 հրթիռ է արձակել
    ԿԺԴՀ-ը Ճապոնական ծովում փոքր հեռահարության հրթիռի փորձնական արձակում է իրականացրել:
    12:52 20/05/2013
  5. ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու
    ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում կանցկացնի Ֆիզուլիի ուղղությամբ:
    12:46 20/05/2013
  6. Գազի սակագնի թանկացումը հերթական «բարեկամական» դրսեւորում. Հայ արիների սթափության կոչը հայությանը
    Հայ-ռուսական հարաբերությունները դարերով համարվում են բարեկամական, սակայն պատմության առանցքային հատվածներում ամրագրված է այդ բարեկամի՝ մեջքից դանակով անվարան հարվածելու քաղաքականությունը:
    11:56 20/05/2013
  7. Նալբանդյանը մեկնում է Մեծ Բրիտանիա
    Մայիսի 20-21-ը Միացյալ Թագավորության արտաքին գործերի քարտուղար Ուիլյամ Հեյգի հրավերով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Լոնդոն։
    15:11 18/05/2013
  8. Հայաստանի արտգործնախարարը մասնակցեց Վիշեգրադյան քառյակի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը
    Հանդիպմանը քննարկվեցին Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության արձանագրած արդյունքները
    11:37 18/05/2013
  9. Հայաստանի արտգործնախարարի հանդիպումները Ստրասբուրգում
    Էդվարդ Նալբանդյանի առաջին հանդիպումը Եվրախորհրդի նախորդ նախագահող Անդորրայի ԱԳ նախարար Ժիլբերտ Սաբոյա Սունյեի հետ էր։
    10:52 18/05/2013
  10. Մահացել է Արգենտինայի նախկին դիկտատորը
    88 տարեկանում կյանքից հեռացել է Արգենտինայի նախկին դիկտատոր Խորխե Վիդելը:
    20:09 17/05/2013