«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, այսպես կոչված, սառեցված հակամարտություններից ամենաբարդերից մեկն է: Իհարկե, սառեցված բառն այնքան էլ տեղին չէ այս դեպքում: Եթե հակամարտությունը սառեցված լիներ, հրազենից մահացության դեպքեր չէին լինի»,- այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Եվրոպայի Լիբերալ-դեմոկրատների և բարեփոխումների կուսակցության նախագահ Սըր Գրեմ Ուոթսոնը:
Նրա խոսքով` հակամարտությունը սառեցված կարելի է համարել այն տեսնակյունից, որ դժվար է շարժվելու տեղ գտնել և որևէ քայլ անել: Գրեմ Ուոթսոնը ցանկանում է, որպեսզի Եվրամիությունն օգատագործեր դիվանագիտական ճանապարհները` ղարաբաղյան հակամարտությունը քայլ առ քայլ լուծելու համար:
«Ես չեմ կաող ասել, թե ով է իրավացի, ով՝ սխալ: Մի բան կարող եմ ասել, որ երբեք ոչ մի զինված հակամարտություն չի կարող որոշել, թե ով է արդարացի, ով մեղավոր: Զինված հակամարտության արդյուքնում միայն պարզվում է, թե ով է մնում կենդանի»,- ընդգծեց նա:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` Եվրոպայի Լիբերալ-դեմոկրատների և բարեփոխումների կուսակցության նախագահը նշեց, որ իրենք` որպես լիբերալներ, ոչ մի խնդիր չունեն Եվրոպական խորհրդարանում օգտագործելու ցեղասպանություն բառը, երբ խոսում են անցյալում տեղի ունեցած իրադարձությունների մասին: «Մենք աշխատում ենք նաև Անկարայի հակակառավարական կուսակցության հետ` փորձելով արագացնել պատմաբանների կողմից պատմությունը վերանայելու գործընթացը»,- ասաց բանախոսը` նկատելով, որ այսօրվա Թուրքիան շատ է տարբերվում 10 տարի առաջվա Թուրքիայից:
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես են գնահատում Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները` Գրեմ Ուոթսոնը նշեց, որ այս ընտրություններն ավելի լավն էին, քան նախորդները: Սակայն, ըստ նրա, դեռևս այս ուղղությամբ անելիքներ շատ կան: «Անտեսանելի թանաք, տեղեր, որտեղ պարզվում է, որ բնակչության 102 տոկոս է քվեարկել. սրանք բոլորը դեռ մտածելու տեղիք են տալիս: Պետք է մի քիչ արագ շարժվել առաջ: Հայաստանը դա կարող է, ժողովրդավարական հասարակություն ունենալու համար երկրում կան անհրաժեշտ ունակությունները»,- ասաց նա:
Եվրոպայի Լիբերալ-դեմոկրատների և բարեփոխումների կուսակցության նախագահը Հայոց համազգային շարժման հրավերով է ժամամել Երևան և այսօր նիստ է գումարել:
