Մոսկվայի շրջանի նոր նահանգապետ նշանակված Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Սերգեյ Շոյգուն ստանձնել է նոր պաշտոնի պարտավորությունները: Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Կրասնոգորսկում գտնվող Մերձմոսկվայի կառավարության շենքում, տեղեկացնում է Ինտերֆաքսը: Շոյգուն երդում է տվել ՌԴ Սահմանադրության եւ Մոսկվայի շրջանի կանոնադրության վրա եւ պաշտոնապես ստանձնել է նահանգապետի պարտականությունները:
Շոյգուն՝ Մերձմոսկվայի նահանգապետ
- Քաղաքականություն - Ուրբաթ, 11 Մայիսի 2012, 15:51
