ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ լրիվ իրավունք ունի չանհանգստանալ իր արտաքին տեսքի համար եւ չօգտվել դիմահարդարման պարագաներից: «Որոշ առումներով այս փուլում սա այն չէ, ինչը ժամանակի եւ ուշադրության կարիք ունի», ասել է պետքարտուղարը CNN-ին:
Քլինթոնը նման մեկնաբանություն է տվել այն կապակցությամբ, որ համացանցում լուսանկարներ են հայտնվել նրա Հնդկաստան, Բանգլադեշ եւ Չինաստան կատարած այցելություններից, որտեղ առանց դիմահարդարման եւ արեւային ակնոցների է: «Եթե ցանկանում եմ ակնոց կրել, կրում եմ: Եթե ցանկանում եմ մազերս պոչ կապել, անում եմ», ասել է պետքարտուղարը՝ պատասխանելով իր տեսքի վերաբերյալ քննադատություններին:
