Mediamax.am-ը գրում է, որ Շվեդիայի ռիքսթագը՝ խորհրդարանը, մայիսի 9-ին մերժել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ադրբեջանամետ բանաձեւի ընդունումը: Բանաձեւը ներկայացվել էր Մեհմետ Կապլանի (Կանաչների կուսակցություն) կողմից եւ կոչ էր անում Շվեդիային ակտիվ ներգրավվել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում:
Բանաձեւում նշվում էր նաեւ, որ «հայկական ուժերը անհապաղ եւ անվերապահորեն պետք է դուրս բերվեն» ԼՂ տարածքից, իսկ միջազգային կազմակերպությունները «պետք է երաշխավորեն ԼՂ հայկական փոքրամասնության ապահով, անվտանգ եւ ինքնավար գոյությունը Ադրբեջանի տարածքում»:
Ռիքսդագի արտաքին հարաբերությոնների հանձնաժողովն ընդունել է հայտարարություն, որում, մասնավորապես ասված է, որ «ԼՂ հիմնախնդիրը պահանջում է խաղաղ լուծում եւ դա Մինսկի խմբի պարտավորությունն է: Հանձնաժողովը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով ներդրվող ջանքերին»:
