Այսօր Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում երկու հզոր պայթյուն է տեղի ունեցել: Ականատեսների վկայությամբ, պայթյունը տեղի է ունեցել քաղաքի հարավային հատածում՝ օդանավակայան տանող ճանապարհին, գրում է ՌԻԱ Նովոստին:
Զոհերի եւ վիրավորների մասին դեռ տեղեկություններ չկան: Նախնական տվյալներով, ահաբեկչության թիրախը սիրիական հատուկ ծառայությունների օպերատիվ բաժանմունքն է եղել: Պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ մարդիկ գնում էին աշխատանքի, իսկ դպրոցականները՝ դպրոց:
