«Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը խոստացել է կուսակցությունից հեռացնել այն պատգամավորներին, ովքեր քվեարկել են Դմիտրի Մեդվեդևին ՌԴ վարչապետ նշանակելու օգտին: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Կուսակցության անդամ Իլյա Պոնոմարյովը իր միկրոբլոգում վսհատեցնում է, որ հեռացումը սպառնում է չորս պատգամավորի և նշել է նրանց անունները` Հասանով, Լակուտին, Լևին և Միտրոֆանով:
Միևնույն ժամանակ պատգամավոր Դմիտրի Գուդկովը գրում է, որ Մեդվեդևի օգտին քվերակել է «Արդար Ռուսաստանի» հինգ անդամ` Զոտովը, Միտրոֆանովը, Հասանովը, Լակուտինը, և Լևինը (ընդ որում Գուկդովը նրանց կուսակցությունից հեռացնելու մասին չի հիշեցնում):
Ավելի ուշ, Միրոնովը «Ինտերֆաքսին» պարզաբանել է, որ կուսակցությունից կարող է հեռացվել հինգ պատգամավորից միայն մեկը` Ալեքսեյ Միտրոֆանովը, քանի որ մնացածները այսպես, թե այնպես կուսակցության մեջ չեն: Նրանք հեռացվելու են խմբակցության աշխատանքից:
Նիստից առաջ Միրոնովը պատգամավորներին ասել էր. «Կամ համախմբված քվերակում ենք դեմ, կամ չգաք դահլիճ»: Մեդվեդևի դեմ էր քվեարկել նաև ՌԴ Կոմունիստական կուսակցությունը:
