Սերժ Սարգսյանը շնորհավորել է Մեդվեդեւին

    • Քաղաքականություն - Երեքշաբթի, 08 Մայիսի 2012, 18:37

Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:

«Հարգելի Դմիտրի Անատոլիի,

Պետական Դումայում կայացած քվեարկության համոզիչ արդյունքները Ռուսաստանում լայնամասշտաբ սոցիալ-տնտեսական բարեփոխումների հետագա իրականացմանն ու միջազգային ասպարեզում նրա դերի էլ ավելի բարձրացմանն ուղղված Ձեր գործունեության բարձր գնահատականի անվիճելի հաստատումն են»,- ասված է Սերժ Սարգսյանի ուղերձում:

Սերժ Սարգսյանը նաև երախտագիտություն է հայտնել Դմիտրի Մեդվեդևին՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման հարցերում նրա մշտական ուշադրության համար, անգնահատելի համարել Դմիտրի Մեդվեդևի անձնական ներդրումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում:

«Ձեր նախաձեռնությամբ կազմակերպված Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ կարևորագույն հանդիպումները, հակամարտության լուծման հիմնարար սկզբունքների շուրջ կողմերի դիրքորոշումների մերձեցման ուղղությամբ Ձեր հետևողական ջանքերը, որոնք միանշանակ աջակցություն են ստացել ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների կողմից, արժանի են ամենախոր երախտագիտության»,- շնորհավորական ուղերձում ասել է Սերժ Սարգսյանը և ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին մաղթել քաջառողջություն ու նոր հաջողություններ Ռուսաստանի շահերին ծառայելու գործում:

  1. Թուրքիայի ոստիկանության արցունքաբեր գազի պաշարները սպառվել են
    Թուրքիայի ոստիկանությունը գրեթե ամբողջությամբ սպառել է արցունքաբեր գազի պաշարները:
    16:59 19/06/2013
  2. Քենեդու հայտնի ելույթից ուղիղ 50 տարի անց Օբաման նույն վայրում կոչ կանի կրճատել միջուկային զինանոցները
    Բեռլինում Բրանդենբուրգյան դարպասների մոտ իր ելույթի ժամանակ նա կոչ է անելու աշխարհին կրճատել միջուկային պոտենցիալը:
    16:48 19/06/2013
  3. Փհենյանը սպառնացել է սպանել Հիտլերի գրքի մասին լուրեր տարածողին
    Մենք մտադիր ենք անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել ֆիզիկապես ոչնաչցնելու այն զզվելի մարդկային ոչնչությանը:
    16:37 19/06/2013
  4. Մերկել. Գերմանիան Սիրիայի ընդդիմությանը զենք չի մատակարարելու
    Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան Սիրիայի ընդդիմությանը զենք չի մատակարարելու:
    16:12 19/06/2013
  5. ԱԳ նախարարը կայցելի Ուկրաինա
    ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 21-ին կայցելի Օդեսա
    16:04 19/06/2013
  6. Սոմալիի բանակն ու խաղաղարները հետ են գրավել ՄԱԿ-ի գրասենյակը
    Սոմալիի զինվորականները եւ Աֆրիկյան միության խաղաղարար ուժերը մայրաքաղաք Մոգադիշոյում վերականգնել են վերահսկողությունը ՄԱԿ գրասենյակի վրա:
    15:57 19/06/2013
  7. Սերժ Սարգսյանը «կգցի՞» Եվրոպային
    Սերժ Սարգսյանի հանդեպ Եվրոպայի անվստահությունը կարող է չար կատակ խաղալ ԵՄ-Հայաստան Ասոցիացիայի հետ:
    14:08 19/06/2013
  8. ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի մեկնաբանությունը
    ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների համատեղ հայտարարության վերաբերյալ
    13:29 19/06/2013
  9. Նոր ասպարեզ ցեղասպանության հարցի քննարկման համար
    Եվրամիությունն ու եվրոպական պետությունները երկար ժամանակ է, ինչ հանդիսանում են 1915 թվականի Հայոց ցեղասպանության քննարկման ասպարեզ:
    10:33 19/06/2013
  10. Երեք նախագահները երկարաձգեցին Ղարաբաղի ստատուս-քվոն
    ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահները՝ Օբաման, Օլանդը եւ Պուտինը, հանդես են եկել Արցախի հակամարտության վերաբերյալ հայտարարությամբ:
    18:48 18/06/2013