Հունաստանում տեղի ունեցած արտահերթ ընտրություններում, նախնական տվյալներով, «Նոր ժողովրդավարություն» պահպանողական կուսակցությունը հաղթանակ է տարել, տեղեկացնում են հունական լրատվամիջոցները՝ հղում անելով էքզիթ-փոլի արդյունքներին:
«Նոր ժողովրդավարությունը» հավաքել է 17-ից 24.5%: Երկրորդ տեղում ուլտրաձախ ուժերն են, որոնք հույս ունեն ստանալ 14-ից 18.5%: Երրորդ տեղում էլ սոցիալիստական կուսակցությունն է՝ 13-17%:
