Լարված իրավիճակ Մոսկվայում, բախումներ

    • Քաղաքականություն - Կիրակի, 06 Մայիսի 2012, 19:31

Մոսկվայում, որտեղ մայիսի 7-ին կայանալու է Վլադիմիր Պուտինի նախագահական պաշտոնամուտի արարողությունը, բավական լարված իրավիճակ է: Պատճառն այն է, որ ընդդիմությունը նույն օր ծրագրել է բողոքի “միլիոնների երթը”: Ուժայինները Կրեմլը վերցրել են եռաստիճան շղթայի ներքո՝ հատուկ ջոկատայիններ, ոստիկաններ, բանակայիններ, նաեւ զինտեխնիկա:

«Միլիոնների երթը», որին մասնակցել է մի քանի տասնյակ հազար մարդ, պետք է սկսվեր Կալուժսկայա հրապարակից եւ ավարտվեր Բոլոտնայա հրապարակում հանրահավաքով, սակայն երթի ընթացքում մասնակիցների մի մասը շեղվել է նախատեսված ուղուց դեպի Կրեմլ, տեղի է ունեցել բախում ոստիկանների հետ:

Ոստիկանությունն այդ պատճառով նաեւ արգելել է հանրահավաքը Բոլոտնայա հրապարակում: Ձերբակալվել են ընդդիմության առաջնորդներ Նավալնին, Յաշինը, Ուդալցովը, Նեմցովը: Ընդդիմությունը ոստիկանության հրահանգով ապամոնտաժել է հանրահավաքի բեմը:

Ոստիկանության հետ բախման հետեւանքով, ըստ ռուսական ԶԼՄ-ների, կան երկուստեք վիրավորներ: Ռուսական ԶԼՄ-ները, հղում անելով ոստիկանությանը, հայտնում են նաեւ, որ ցուցարարները փորձել են շրջել ռուսական ՆՏՎ հեռուստաընկերության շարժակայանը, որի մեջ եղել են լրագրողներ: ԶԼՄ-ները հիշատակում են, որ երբ հունվարին ընդդիմությունը ցույցեր էր անցկացնում Մոսկվայում, ՆՏՎ-ն ցուցադրել էր վավերագրական ֆիլմ՝ «Բողոքի անատոմիան», որը դուր չէր եկել ընդդիմադիրներին:

Տեղեկություն կա նաեւ, որ «Միլիոնների երթի» ժամանակ մահացել է մի լուսանկարիչ, որը շենքերից մեկի հրշեջ սանդուղքի վրայից վայր է ընկել բազմության մեջ եւ ստացած վնասվածքներից մի քանի րոպե անց հենց տեղում մահացել: Դեռեւս հայտնի չէ, թե արդյոք այդ լուսանկարիչը ներկայացնում է որեւէ ԶԼՄ:

  1. Լիբանանում բախումներ են տեղի ունեցել Բաշար Ասադի կողմնակիցների ու հակառակորդների միջեւ
    Լիբանանի Տրիպոլի քաղաքում բախումներ են տեղի ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների ու հակառակորդների միջեւ:
    14:06 22/05/2013
  2. Ցեղասպանության ճանաչման 227-րդ բանաձեւը ԱՄՆ ներկայացուցիչների պալատում
    Նոր 227-րդ բանաձևը կոչ է անում Նախագահին աշխատել անաչառ, կառուցողական, կայուն և ամուր հայ-թուրքական հարաբերությունների ստեղծման ուղղությամբ
    13:55 22/05/2013
  3. Բաքուն Մոսկվայի օգնությամբ փորձում է մի բան պոկել Ղարաբաղից
    Երեկ Մոսկվայում Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների մամուլի ասուլիսը մի շարք նրբություններ է ի հայտ բերել
    12:31 22/05/2013
  4. Նալբանդյանը Օքսֆորդում ելույթ է ունեցել
    Մայիսի 21-ին Միացյալ Թագավորություն այցելության շրջանակներում, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ծավալուն ելույթով
    11:40 22/05/2013
  5. Իրանում չեն գրանցել նախագահի պաշտոնի գլխավոր հավակնորդներին
    Իրանում մայիսի 21-ին հայտարարվել է հունիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուների ցուցակը:
    10:39 22/05/2013
  6. Կոնգրեսի բանաձևը հետապնդում է ոչ թե Ցեղասպանության ճանաչում, այլ ճշմարտություն և արդարություն
    Առաջարկվող բանաձևը կոչ է անում նախագահ Օբամային «աշխատել հայ-թուրքական արդար, կառուցողական և մնայուն հարաբերությունների բարելավման ուղղությամբ:
    08:30 22/05/2013
  7. ԱՄՆ Սենատի հանձնաժողովը թույլատրել է զենք մատակարարել Սիրիայի ապստամբներին
    ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովը մայիսի 21-ին թույլատրել է զենք մատակարարել Սիրիայի ապստամբներին:
    08:22 22/05/2013
  8. Լավրովն արդարացնում է Հայաստանի շրջափակումը
    Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը արդարացնում է Հայաստանը շրջափակելու Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքականությունը:
    18:45 21/05/2013
  9. Բայց մանդատը վայր չդրեցին
    ՀԱԿ հայտարարությունը. հնչեցվել է Հայ Ազգային Կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կողմից ԱԺ 2013թ. մայիսի 21-ի նիստում
    18:12 21/05/2013
  10. Կրեմլը ընդդեմ Ղարաբաղի միջազգային ճանաչման
    Եթե իշխանության դեպքում պարզ է, թե ինչով է պայմանավորված լռությունը, ապա ընդդիմության դեպքում ամեն ինչ առավել քան նողկալի է:
    17:08 21/05/2013