Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի կենտրոնում շաբաթ առավոտյան պայթյուն է տեղի ունեցել: Զոհերի մասին դեռ հաղորդագրություն չկա:
Ինչպես հայտնում է «Ասոշիեյթիդ Պրեսը», պայթուցիկ սարքը ամրացված է եղել զրահապահ փոխադրիչ ավտոմեքենային: Պայթյունի վայրում առաջացել է 20 սմ խորությամբ ձագարափոս: Գործակալության տվյալներով, պայթյունի հետևանքով վնասվել է ինը մեքենա և փշրվել են հարևան շենքերի ապակիները:
Միևնույն ժամանակ Լոնդոնում գտնվող սիրիական Մարդու իրավունքների դիտորդական խորհուրդը վստահեցնում է, որ Դամասկոսի կենտրոնում տեղի է ունեցել ոչ թե մեկ, այլ երկու պայթյուն:
