ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան իր ենթականերից պահանջել է հետևել իրենց վարքին: Ինչպես հայտնում է «Ասոշիեյթիդ Պրեսը», այս հայտարարությունը վերաբերում է նրանց, ովքեր ծառայություն են անցնում Աֆղանստանում:
Նախարարի խոսքով, 2012 թվականին ԱՄՆ զինծառայողների մասնակցությամբ սկանդալները ծայրահեղ բասացական են ազդել երկրի հեղինակության վրա, բացի այդ երկրում տապալել են օտարերկրյա ռազմական առաքելության իրականացվող հանձնարարությունները:
Պանետայի հայտարարությունից հետո հայտնի է դարձել, որ զինված ուժերում սկսվել է ծրագիր` ուղղված կարգապահության բարձրացմանը և զինծառայողների շրջանում իրավախախտումների կանխարգելմանը: Մեծ ուշադրություն են արժանանում առավել հայտնի միջադեպերը` սպանված տալիբների դիերի պղծում, Բաhրամե բազայում Ղուրանի այրումը, քաղաքացիական անձանց զանգվածային սպանությունը, ինչպես նաև Կանդաhարի կոտորածի հայտնի դեպքը:
Պաշտպանության նախարարի խոսքով, բացի ամերիկացի զինծառայողների նկատմամբ բացասական վերաբերմունքից, որն իրենք զգում են Աֆղանստանում իրենց օբյեկտների վրա զինված հարձակումներից, այս իրադարձությունները նմանատիպ վերաբերումքի են հանգեցնում նաև Վաշիգնոտնի դաշնակիցների հանդեպ:
