Գալուստ Սահակյանն ընդունեց թուրք լրագրողների

    • Քաղաքականություն - Ուրբաթ, 04 Մայիսի 2012, 19:11

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը մայիսի 4-ին ընդունեց մի խումբ թուրք լրագրողների:

Գալուստ Սահակյանը կարեւորեց ճանաչողական նշանակություն ունեցող նման հանդիպումները եւ պատրաստակամություն հայտնեց պատասխանելու նրանց հարցերին:

Թուրք լրագրողները տեղեկացրին, որ պատվիրակության մեջ ընդգրկված են Թուրքիայի տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ,  Հայաստան են ժամանել «Հրանտ Դինք» հիմնադրամի նախաձեռնությամբ եւ նպատակ ունեն աջակցելու Թուրքիայի ժողովրդավարացմանը,  հայ-թուրքական մերձեցմանն ու երկու ժողովուրդների միջեւ երկխոսության հաստատմանը: Նրանք արձանագրեցին, որ հաճելիորեն զարմացած են Երեւանի գեղեցկությամբ ու Հայաստանի զարգացման մակարդակով, եւ արդեն համոզվել են, որ Հայաստանի մասին նախկինում իրենց ունեցած տեղեկությունները ճշմարտությանը չեն համապատասխանում:

Լրագրողների այն հարցին, թե Հայաստանի համար առաջնայինը տնտեսական զարգացումն է արդյոք, եւ ինչպես է պետությունը դիմակայում տնտեսական ճգնաժամին, պարոն Սահակյանն ասաց, որ թեեւ Հայաստանն էլ աշխարհի մյուս երկրների նման չի կարողացել խուսափել տնտեսական ճգնաժամի հետեւանքներից, բայց երկրում իրականացված տնտեսական քաղաքականության շնորհիվ ճգնաժամը հաղթահարվել է, եւ Հայաստանն այսօր ունի 4,6 տոկոս տնտեսական աճ: Նրա գնահատմամբ` տնտեսության զարգացումը երկրի համար շատ կենսական ու կարեւոր նշանակություն ունի, քանի որ ժողովրդի բարեկեցությունը հիմնականում դրանով է պայմանավորված, բայց Հայաստանն ունի նաեւ ոչ պակաս կարեւոր երկու խնդիր. մեկը աշխարհի եւ առաջին հերթին Թ ուրքիայի կողմից իր իսկ իրականացրած Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն է, մյուսը`  Լեռնային Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչումը: Ըստ նրա` երկուսն էլ ինքնանպատակ չեն, եւ երկրի ամրապնդման առումով շատ կարեւոր են. ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու դեպքում ոչ միայն տարածաշրջանում, այլեւ աշխարհում կկանխվեն հակամարդկային նման երեւույթները, իսկ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը նրա ժողովրդի անվտանգության ու ազատ ապրելու երաշխիքն է: «Այսպիսով` Հայաստանի քաղաքական օրակարգում երկու կարեւոր խնդիր կա` երկրի ամրապնդումն ու նրա տնտեսական զարգացումը»,-նշեց Գալուստ Սահակյանը:

Լրագրողների խնդրանքով անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին եւ դրա հետ կապված արձանագրությունների ճակատագրին` պարոն Սահակյանը տեղեկացրեց, որ Թուրքիայի հետ բնականոն հարաբերություններ հաստատելու խնդիրը այսօր էլ կա քաղաքական օրակարգում, բայց դա չի նշանակում` Հայաստանը հանուն այդ խնդրի լուծման կարող է զիջումների գնալ իր համար կարեւոր նշանակություն ունեցող հարցերում: Ստորագրված արձանագրությունները ոչ մի նախապայման չէին պարունակում երկու երկրների միջեւ հարաբերություններ հաստատելու առումով, այնինչ Թուրքիան սկսեց շահարկել ղարաբաղյան հարցը` փորձելով առուվաճառքի տրամաբանությամբ առաջնորդվել, ինչը անընդունելի է Հայաստանի համար:

Անդրադառնալով ցեղասպանության եղելությունը քննելու նպատակով պատմաբանների հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի առաջարկի մերժմանը` Գալուստ Սահակյանն ասաց. « Ի՞նչ է նշանակում քննել մի բան, որն ակնհայտ է.  քաղաքական շահարկումներն այս հարցում անընդունելի են: Մենք կենդանի պատմություն ենք», - ասաց պարոն Սահակյանը` տեղեկացնելով, որ ցեղասպանության պատճառով իրենց մեծ գերդաստանից միայն հայրն է փրկվել: Գալուստ Սահակյանն անդրադարձավ նաեւ մայիսի 6-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցադրումներին` տեղեկացնելով, որ ՀՀԿ-ն շատ է կարեւորում ժողովրդավարական ընտրությունների անցկացումը, քանզի դա է մարդու իրավունքների ու ազատությունների իրացման, երկրի կենսունակության ապահովման ու նրա զարգացման ամենակարեւոր գործիքը:

  1. Սիրիական զորքերը Լիբանանի սահմանին ոչնչացրել են ապստամբների բազան
    Սիրիայի կառավարական զորքերը ավարտին են հասցրել Լիբանանի հետ սահմանին գտնվող Էլ-Կուսեյր քաղաքի ազատումը գրոհայիններից:
    21:02 25/05/2013
  2. Մինսկի խմբի համանախագահը մեկնաբանել է Սերգեյ Լավրովի խոսքը
    Ռուսաստանի արտգործնախարարն ասել է, որ ստատուս քվոն ձեռնտեւ չէ ոչ մեկին` ո՛չ Ադրբեջանին, ո՛չ համանախագահող երկրներին, ո՛չ Հայաստանին` հաշվի առնելով տնտեսական շրջափակումը:
    21:35 24/05/2013
  3. Քերին ու Լավրովը Փարիզում կքննարկեն Սիրիայի հարցը
    Մոտակա երկուշաբթի օրը Փարիզում կկայանա Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը:
    18:25 24/05/2013
  4. ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
    Մայիսի 24-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին և Յան Քելիին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
    18:06 24/05/2013
  5. Գուանտանամոյի բանտարկյալները կտեղափոխվեն Եմեն
    ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չեղյալ է արել Գուանտանամոյի ռազմական բանտից կալանավորների տեղափոխությունը Եմեն արգելող որոշումը:
    11:24 24/05/2013
  6. Երևանում կգումարվի ԵԽԽՎ-ի Մշտական հանձնաժողովի նիստը
    Մայիսի 31-ին Երևանում, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում, տեղի կունենա ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի Մշտական հանձնաժողովի նիստը:
    10:47 24/05/2013
  7. Ռուսաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին
    Մայիսի 23-ին Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ դեսպան Իվան Վոլինկինին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
    09:31 24/05/2013
  8. Կոլումբիան, Մեքսիկան, Պերուն եւ Չիլին միասնական վիզային համակարգ են ստեղծելու
    Խաղաղօվկիանոսյան դաշինքի երկրները միասնական վիզային համակարգ են ստեղծելու, որը նախատեսված է երրորդ երկրների քաղաքացիների համար:
    09:29 24/05/2013
  9. Ռուս պատգամավորն առաջարկել է 5 տարով դադարեցնել աշխատանքային միգրանտների հոսքը
    Միակ բացառությունը, ըստ պատգամավորի, պետք է դառնան բարձր որակավորում ունեցող մասնագետները:
    09:03 24/05/2013
  10. Ըստ էներգետիկայի նախարարի, Իրանը մեզ էժան գազ չի տրամադրի
    Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը մանրամասներ պատմեց ռուսական կողմի հետ բանակցություններից:
    19:25 23/05/2013