Մեծ Բրիտանիայի իշխող կոալիցիայի անդամ կուսակցությունները՝ պահպանողականները եւ լիբերալ-դեմոկրատները, հարյուրավոր տեղեր են կորցրել տեղական ինքնկառավարման մարմինների ընտրություններում: Միեւնույն ժամանակ ընդդիմությունը զգալիորեն ընդլայնել է իր ներկայությունը, գրում է ՌԻԱ Նովոստին:
Տեղական 181 խորհդուրդներից 99-ում լեյբորիստներն ավելացրել են իրենց պատգամավորների թիվը մինչեւ 470-ի, իսկ պահպանողականներն ու լիբերալ-դեմոկրատները կորցրել են համապատասխանաբար 279 եւ 129 տեղ:
Պաշտոնական ընդդիմությունը վերահսկողություն է ստացել բազմաթիվ խոշոր քաղաքների տեղական խորհուրդներում, մասնավորապես, Սաութհեմփթոնում, Բիրմինհեմում, Կարդիֆում: Լիբերալ-դեմոկրատականների կորուստներն այնքան նշանակալի են, որ, նախնական տվյալներով, կուսակցությունը կրճատել է իր ներկայությունը տեղական խորհուրդներում՝ հասցնելով իր պատմական նվազագույնին:
Շոտլանդիայում ձայների հաշվարկը դեռ նոր է մեկնարկել, որտեղ ավանդաբար ուժեղ են լեյբորիստների դիրքերը:
