Ուկրաինական «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ, աշխարհահռչակ բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոն կոչ է արել նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին դադարեցնել հացադուլը, քանի որ ընդդիմությանն անհրաժեշտ է կենտրոնացնել ողջ ուժերը «ժողովրդավարության հաղթանակի եւ անհրաժեշտ փոփոխությունների իրականացման համար»: Այս մասին տեղեկացնում է Ինտերֆաքսը:
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, ով յոթամյա ազատազրկման է դատապարտվել լիազորությունները չարաշահելու համար, ապրիլի 20-ին հացադուլ էր հայտարարել իր դեմ գործադրվող բռնությունների պատճառով:
